ԹՈՒՐՔԻԱՅԻ 90% կառույցները հենց այս ՀԱՅԻ ձեռքի գործն են. Ինչպե՞ս ՆԱ կարողացավ արժանանալ Աբդուլ Համիդի հատուկ ԱՐՏՈՆԱԳՐԻ.

Ճարտարապետ ԿԱՐԱՊԵՏ ՊԱԼՅԱՆ ծնվել է Կոստանդնուպոլսում: Եղել է ճարտարապետ Գրիգոր Պալյանի որդին։ Անիում ուսումնասիրել է հայկական ճարտարապետությունը։ Հորից հետո նշանակվել է պալատական ճարտարապետ։ Սկզբում աշխատել է Հովհաննես ամիրա Սերվերյանի (քեռայրը), ապա որդու` Նիկողոս Պալյանի հետ: Ամենանշանավոր գործը Դոլմաբախչեի պալատն է (ավարտել է 1856թ.)` Ստամբուլի ամենագեղեցիկ կառույցներից մեկը։

Գործերից են Չիֆթե սարայլար, Մյունիրեի անվան սուլթանական ծովափնյա (օգտագործվել է որպես Ազգային ժողովի շենք, Գեղարվեստի վարժարանին կից ճարտարապետության բաժին) պալատները, Չրաղանի հին պալատը, Իզմիթի իշխանական դղյակը, Քուլելիի հեծյալների զորանոցը, Թերքոսի ջրային ցանցը, Քիրազլրի ամբարտակը (1833թ.), Բենդ-ի Ջեդիդ կամ Յենի բենդ, Իզմիթի չուխայի գործարանը, Հերեքեի գործվածքեղենի գործարանը, Բեյքոզի կաշվի գործարանները, Եդիկուլեի Սուրբ Փրկչյան ազգային հիվանդանոցը, Եդիկուլեի Սբ. Փրկիչ հիվանդանոցին կից Սբ. Հակոբ, Պեշիկթաշի Սբ. Աստվածածին, Քուրուչեշմեի Երևման Սբ. Խաչ, Կալաթասարայի Սբ. Երրորդության եկեղեցիները, վերանորոգել Զեյթինբուրնուի Սբ. Հակոբը, Հարբիյե սիփահի օջաղը, Սկյուտարի ճեմարան վարժարանը (1838թ., Հովհաննես Սերվերյանի հետ), Պեշիկթաշի հայոց գերեզմանատունն ու պարսպապատումը, Դիվան յոլուի Մահմուդ 2-րդի շիրմատունը։

Ակտիվորեն մասնակցել է հայ համայնքի հասարակական կյանքին, Սուլթան Աբդուլ Համիդից ձեռք է բերել Ազգային հոգևոր և գերագույն ժողովների արտոնագիրը, 1853թ. ընտրվել է գերագույն ժողովի, ապա` քաղաքական ժողովի անդամ։ Զբաղվել է նաև համայնքի մշակութային, կրթական-ուսումնական գործերով, Սկյուտարում կառուցել ճեմարան (1838թ.), հոգացել ծախսերը, Եդիկուլեի Սբ. Փրկիչ հիվանդանոցին կից հիմնել է գյուղատնտեսական ուսումնարան, մասնակցել Սբ. Հակոբ վանքին առընթեր հոգևոր ճեմարանի հիմնադրությանը, նյութապես օժանդակել Սբ. Փրկիչ ազգային հիվանդանոցի շինարարությանը և այլն: 1845թ. պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով: Մահացել է Կոստանդնուպոլսում: