«Marvel», «Ծովային ոստիկանություն»․ մեր հայրենակիցը հայտնի է ճանաչված ֆիլմերում խաղացած իր դերերով

Ամերիահայ 78–ամյա դերասան Վաչիկ Մանգասարյանը հայտնի է ճանաչված ֆիլմերում խաղացած իր դերերով։ Մեր հայրենակիցը խաղացել է «Marvel»-ի «Վ.Ա.Հ.Ա.Ն–ի գործակալներ» սերիալում, «Սանձիր էնտուզիազմդ» և «Ծովային ոստիկանություն. Լոս Անջելես» ֆիլմերում։

Նա վերջերս է մահացել Կալիֆոռնիա նահանգի Բրբանկ քաղաքում կորոնավիրուսի պատճառով։ Վաչիկ Մանգասարյանը ծնվել է Իրանում 1943 թվականին։ Նա ԱՄՆ է տեղափոխվել 1966-ին։ Լոս Անջելեսում սկսել է մատուցող աշխատել, բայց միշտ հույս է ունեցել, որ դերասանական կարիերա էլ կունենա. երիտասարդ տարիքում խաղացել է իրանական ֆիլմերում և թատրոնում:

Մանգասարյանն իր առաջին հոլիվուդյան դերը ստացել է 35 տարեկանում և խաղացել է «Հարավի շնաձուկը» ֆիլմում (ռեժիսոր՝ Սամուել Խաչիկյան): Աղբյուրը՝ https://armeniasputnik.am/։