Ինչո՞ւ էր հուզվել Բաբկեն Ներսիսյանի կինը․ մի հետաքրքիր պատմություն

Վրաստանում կայացած «Պեպո»-ն հոբելյանական ներկայացումը էր, այն վերածվեց հայ-վրացական բարեկամության վառ դրսևորման։ Դա տեղի ունեցավ 1955 թ-ին Թբիլիսիում։ Բաբկեն Ներսիսյանի տղան՝ Տիգրանը, ներկայացման հետ կապված մի հետաքրքիր պատմություն է պատմել։

Այդ հիշարժան ներկայացման ժամանակ Ակակի Խորավայի կողքին նստած էր Բաբկենի կինը՝ տիկին Ժենյան։ Մեծ արտիստը նկատում է, որ իր կողքին նստած գեղեցկուհին չափազանց հուզված է։ Խորավան, նկատում է դա և դիմում է կողքին նստած երիտասարդ կնոջը.

Սիրելիս, ես որ այսքան հուզված եմ, հասկանալի է։ Ես մտածում եմ բեմում եղած երիտասարդի մասին, ում զիջել եմ Պեպոյի դերը և ով նոր էջ է գրում հայ-վրացական թատերական կապերի տարեգրության մեջ։ Իսկ Դուք ինչո՞ւ եք այդքան հուզված։

ս Բաբկեն Ներսիսյանի կինն եմ,-ամոթխած պատասխանում է Ժենյա Ներսիսյանը

ե, եկեք միասին «հուզվենք»…

Ինչպես Տիգրանին պատմել է մայրը, ներկայացման ավարտից հետո Ակակի Խորավան առաջիններից մեկն է բեմ բարձրանում և գրկում  հայ արտիստին և  սրտանց շնորհավորում արվեստակից ընկերոջը։

Բաբկեն, սիրելիս, դու այսօր արեցիր այն, ինչ ութսուն տարի առաջ արել էր հայ մեծագույն դերասան, հայոց բեմի անզուգական Պեպոն՝ Գևորգ Չմշկյանը։ Շնորհակալություն…Լևոն Ազրոյանի մասին։