Անտառաշատի ՔԱՄՈՒ ԵԿԵՂԵՑԻՆ. Պորտաքարի ԳԵՐԲՆԱԿԱՆ ՈՒԺԸ. Գիտե՞ք, թե ինչ կարող է լինել եթե դիպչեք դրան.

Անտառաշատ գյուղը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանում, Կապան քաղաքից մոտ 11 կմ հյուսիս-արևմուտք, Աճանան լեռան հարավ-արևելյան լանջերին, ծովի մակարդակից 1250-1300 մ բարձրության վրա։

Անտառաշատի դիմացի բլրին է գտնվում Քամու եկեղեցի կոչվող հուշարձանը: Այդ հուշարձանի հետ կապված կա մի հետաքրքիր հավատալիք: Ըստ էության՝ Քամու եկեղեցին անցքերով մի պորտաքար է, որի միջով արձագանքելով՝ սուրում է քամին, ուստի պատահական չէ, որ տեղացիներն այն անվանում են «Քամու» եկեղեցի:

Ասում են, որ նախ՝ այդ պորտաքարին պորտով հպվող անզավակը զավակ է ունենում, եւ ապա՝ ով այդ անցքով անցնում է, ուրեմն արդար մարդ է եւ երկար է ապրում, իսկ ով որ չի կարողանում անցնել, անարդար է ու կարճ կյանք ունի: