Ճանաչեցի՞ք «Տաքսի, տաքսի»-ի Փիլոյանին. մեր վաստակավոր արտիստը, ով նկարահանվել է «Նվագախմբի տղաները», «Բաղդասարը բաժանվում է կնոջից» և մի շարք այլ սիրված ֆիլմերում

Հայ դերասան Ստեփան Արամի Հարությունյանը ծնվել է 1928 թվականի մայիսի 16-ին Թբիլիսիում: Դերասանական գործունեությունն սկսել է Լենինականի դրամատիկական (այժմ` Գյումրու Վ.Աճեմյանի անվան) թատրոնում:

1965 թվականից աշխատել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` որպես դերասան: Խաղացած ներկայացումներից են` Վ.Շեքսպիրի «Վինձորի զվարճասեր կանայք» (Ֆալստաֆ), Պսաֆասի «Պահանջվում է ստախոս» (Ֆետեկիս), Բ.Բրեխտի «Երեքգրոշանոց օպերա» (Մաթիաո), Դ.Մոդունիոյի «Սև վիշապ» (Փչան), «Հնարամիտ կանանց արարքները» (Սկոտ), «Չեմ վճարի» (Ֆերդինանդ), «Փարիզեցի փեսացուն» (Սանասար) և այլն: 

Բազմաթիվ դերեր է կերտել նաև ռադիոյի և հեռուստատեսության բեմադրություններում: Նկարահանվել է հայկական ֆիլմերում` «Նվագախմբի տղաները» (1960թ.), «Լալվարի որսկանը» (1966թ.), «Մորգանի խնամին» (1969թ.), «Ձախորդ Փանոս» (1969թ.), «Վերադարձ» (1972թ.), «Մհերի արձակուրդային արկածները» (1973թ.), «Բաղդասարը բաժանվում է կնոջից» (1976թ.), «Խոհարարները եկել են մրցույթի» (1977թ.), «Կտոր մը երկինք» (1980թ.) և այլն:

stepan harutyunyan

Արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է 1995 թվականի հոկտեմբերի 6-ին Երևանում: