«Մեր հայրը մեզ անմնացորդ էր սիրում և դա ամեն օր ցույց էր տալիս»․ «Ջեյմս Բոնդ»-ի մասին ֆիլմերում նկարահանված հայը

Հայազգի տաղանդավոր դերասանների շարքում իր անունն է թողել նաև Դևիդ Հեդիսոնը (Հեդիցյան): Նա հանդես է եկել «Ջեյմս Բոնդ»-ի մասին ֆիլմերում և մարմնավորել գործակալ Ֆելիքս Լեյթերին: Ալբերտ Դեյվիդ Հեդիսոնը ծնվել է 1927 թվականի մայիսի 20-ին՝ Ռոդ-Այլենդում հաստատված հայ գաղթականներ Արա (Ալբերտ) Հեդիսոնի և Ռոզ Պողոսյանի ընտանիքում:

Նրա իրական ազգանունը Հեդիցյան է, որը ձևափոխվել է մինչև դերասանի ծնունդը՝ պապի՝ Հարություն Հեդիցյանը կողմից, որն ԱՄՆ է գաղթել Շապին-Գարահիսարից: Դևիդ Հեդիսոնը որոշել է դերասան դառնալ դեռևս հինգ տարեկանում և հետագայում նշել, որ դերասանական տաղանդը ժառանգել է տատից՝ պոլսեցի Սերմա Բոյաջյան-Հեդիցյանից:

Էկրաններին առաջին անգամ հայտնվել է 1955 թվականին՝ «Քրաֆթի հեռուստատեսային թատրոն» հեռուստասերիալի դրվագում: Դրան հաջորդել են նրա մասնակցությամբ «Թշնամին ներքևում է», «Ռոբին Հուդի որդին», «Ծովայիններ, առաջ», «Կորուսյալ աշխարհ», «Երբևէ պատմված ամենամեծ պատմությունը» և այլ ֆիլմերը:

«Նա մեզ անմնացորդ էր սիրում և դա ամեն օր ցույց էր տալիս։ Մեր հայրը խինդ և հումոր էր բերում՝ ուր էլ գնար, և դա անում էր հիասքանչ ոճով»,- նշել են դերասանի դուստրերը՝ Ալեքսանդրան և Սերենան։