ՀԱՅ կոմպոզիտոր, ով եղել է նույնիսկ Բաքվի պետական կոնսերվատորիայի տնօրենը. հենց նա է զարգացրել ՀԱՅ ժողովրդական և ռուսական դասական երաժշտության ավանդույթները

Հայ կոմպոզիտոր, մանկավարժ Անուշավան Գրիգորի Տեր-Ղևոնդյանը ծնվել է 1887 թվականին Թիֆլիսում, որտեղ ստացել է երաժշտական կրթություն, ապա ընդունվել Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և Պետերբուրգի կոնսերվատորիան, ուր ուսանել է Ա.Լյադովին, Ա.Գլազունովին, Վ.Կալաֆատիին, Մ.Շտեյնբերգին, Յ.Վիտոլին: 

1914 թվականին Սպիրիդոն Մելիքյանի հետ իրականացրել է Շիրակի ժողովրդական երգերի և պարերի գրառումներ, որոնց հիման վրա ստեղծել է հայ երաժշտության մեջ սիմֆոնիկ առաջին գործերից մեկը՝ «Շիրակի էտյուդները» (1916թ.): Ստեղծագործաբար յուրացրել և զարգացրել է հայ ժողովրդական և ռուսական դասական երաժշտության ավանդույթները:

Հեղինակել է «Սեդա» (ըստ Լ.Շանթի), «Արեգակի ցոլքերում» օպերաները, «Հրո հարսը» (ըստ Ջ.Զաբարլու), «Անահիտ» (ըստ Ղ.Աղայանի) բալետները, Սիմֆոնիա, «Ախթամար» սիմֆոնիկ պոեմը, «Վահագնի ծնունդը» վոկալ-սիմֆոնիկ պոեմը, խմբերգեր, ռոմանսներ, երգեր:

anushavan ter ghevondyan

Տարիներ շարունակ դասավանդել է Թիֆլիսի, Երևանի Կոմիտասի անվան, ինչպես նաև Բաքվի պետական կոնսերվատորիաներում: Եղել է նաև վերջինիս տնօրենը: Հանդես է եկել որպես խմբավար, դիրիժոր, ղեկավարել իր ստեղծագործությունները: Գրել է «Ռիխարդ Վագներ» գրքույկը, «Երաժշտության տարրական թեորիայի դասագիրք» (2 հատոր) աշխատությունը: Արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է 1961 թվականին Երևանում: