Պրոֆեսիոնալ ՀԱՅ ԴԻՄԱՆԿԱՐԻՉ, միայն նրան էր վստահվում պատկերել ՌՈՒՍ կայսրերի ԴԻՄԱՆԿԱՐՆԵՐԸ. Լսե՞լ եք նրա մասնի.

Գեղանկարիչ, գրաֆիկ ԱՂԱԹՈՆ ՀՈՎՆԱԹԱՆՅԱՆ ծնվել է Թիֆլիսում: Եղել է նկարիչներ Մկրտում Հովնաթանյանի որդին, Հակոբ Հովնաթանյանի եղբայրը: Մինչև 20 տարեկան դառնալը, ապրելով հոր խնամքի տակ և իր ընդունակությունները ցուցաբերել էր որպես նկարիչ։ 1843թ. ավարտել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան, սովորել Կառլ Բրյուլլովի արվեստանոցում: Սովորած լինելով դիմանկարի և պատմական նկարչության մասնագիտությունների գծով, կարողացել է նկարել որմնանկարներ, դիմանկարներ, կենդանիներ:

Նրան են վերագրում Սղնախի մոտ գտնվող Սբ. Նինայի վանքի որմնանկարները: Նկարել է նաև Ալեքսանդր 2-րդ կայսրինիս 1864թ. նկարած Ալեքսանդր 11-րդի դիմանկարի մի այլ տարբերակը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում:

Ակտիվորեն զբաղվել լիտոգրաֆիայով, մասնավորապես դիմանկարի ժանրով, այս մասնագիտության մեջ ևս խորանալով և պահպանելով ժամանակի ռուսական դպրոցի ոճը: Վիմագրել է այլ նկարիչների գործեր, այդ թվում՝ Հակոբ Հովնաթանյանի գեներալ Զասի, Մ.Վորոնցովի դիմանկարները, Ա.Շառլեմանի «Հիշողություններ պամերի կորպուսի մասին» գծանկարների ալբոմը, Ի.Կելլերի «Ա.Մ.Գորչակովի դիմանկարը», Մ.Սալտիկով-Շչեդրինի «Նահանգական ակնարկներ» գրքի համար Մ.Բաշիլովի կատարած գծանկարը և այլն: