Գիտեի՞ք, որ աշխարհահռչակ դերասան և հասարակական գործիչ Ջորջ Քլունին ՀԱՅԵՐԻ մեծ բարեկամն է. ահա մի քանի փաստեր, որոնք դուք չգիտեք ՆՐԱ մասին

Սիրված և ամբողջ աշխարհի կողմից ճանաչված դերասան, պրոդյուսեր և հասարակական գործիչ Ջորջ Թիմոթի Քլունին միշտ էլ եղել է հայերի բարեկամը:

Այդ առթիվ ձեզ ենք ներկայացնում 10 փաստ հայերի մեծ բարեկամի մասին։

1․ Ջորջ Քլունին Միացյալ Նահանգների նախագահ Աբրահամ Լինքոլնի հետնորդն է։ 

2․ Քլունիի մայրը՝ Նինա Բրյուսը, գեղեցկության նախկին թագուհի է, իսկ հայրը՝ Նիքը, լրագրող և քաղաքագետ Կենտուկիից, Քլունին մեծացել է իռլանդական կաթոլիկ ընտանիքում։

3․ Միջնակարգ դպրոցում Քլունին Բելլի կաթված է ստացել՝ գենետիկ հիվանդություն, որը փոխանցվել է նրան հորից։ Գրեթե մեկ տարի նրա դեմքի կեսը կաթվածահարված էր, ձախ աչքը` փակ, չէր կարողանում նորմալ ուտել և խմել, ինչի պատճառով ստանում է «Ֆրանկենշթեյն» մականունը։ 

4․ Առաջին անգամ տեսախցիկի առջև փոքրիկ Ջորջը հայտնվել է հինգ տարեկանում՝ հոր շոուի ժամանակ։

5․ Հոլիվուդ տեղափոխվելու գումարը Ջորջը վաստակել է՝ աշխատելով ապահովագրական գործակալ և անգամ կանացի կոշիկ վաճառող։

6․ Հանրահայտ է դարձել «Շտապ օգնություն» հեռուստասերիալից և «Մայրամուտից մինչև լուսաբաց» կինոֆիլմից հետո։ Արժանացել է «Օսկարի»` որպես «Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերասան» «Սիրիանա» ֆիլմում դերի համար, «Ոսկե գլոբուսի»` «Հետնորդներ» ֆիլմում (2011 թ.) միլիոնատեր Մեթ Քինգի դերի և «Օ՜, որտե՞ղ ես դու, եղբա՛յր» ֆիլմում (2000 թ.)՝ փախչող դատապարտյալի դերի համար։ Երկրորդ անգամ արժանացել է «Օսկար» մրցանակի որպես պրոդյուսեր «Օպերացիա «Արգո»» ֆիլմի համար։ Հենց այդ ֆիլմի համար էլ արժանացել է չորրորդ «Ոսկե գլոբուս» մրցանակի և առաջին BAFTA արձանիկի։

7․ Նա զբաղվում է հումանիտար գործունեությամբ, որում ընդգրկված են Դարֆուրի հակամարտության կարգավորումը, Հայոց ցեղասպանության ճանաչումը, Հայիթիի երկրաշարժից տուժածների օգնությանն ուղղված աշխատանքները։

8․ Ջորջ Քլունին  2016 թվականին եկել է Հայաստան և ապրիլի 24-ին մասնակցել «Ավրորա» մրցանակի հանձնման արարողությանը: 
«Ես ցանկանում եմ առնչություն ունենալ «100 կյանք» նախագծին, քանի որ այն և մեր Not On Our Watch հիմնադրամն ունեն նույն առաքելությունը, այն է` համաշխարհային ուշադրություն հրավիրել ցեղասպանությունների բացասական հետևանքների վրա»,- ասել է Քլունին։

«Հիտլերն ասել էր` ո՞վ է հիշում այսօր հայերին, ահա՛ և պատասխանը՝ ամբողջ աշխարհը։ Հիմա պատմությունը փոխվել է, և թուրքերն այլեւս չեն ուզում խոսել ցեղասպանության մասին:  Եվ, քանի որ մենք Թուրքիայում ռազմական բազաներ ունենք, հանկարծ այդ նույն քաղաքական գործիչները, որոնք մինչ այդ ասում էին՝ «Այո, եղել է ցեղասպանություն», այսօր չեն կարող խոսել դրա մասին: Դուք դա չեք կարող ցեղասպանություն կոչել»։

9. 2019 թվականի մարտի 28-ին Քլունին բաց նամակ է գրել՝ կոչ անելով բոյկոտել Բրունեյի սուլթանին պատկանող հյուրանոցները՝ երկրում միասեռական կապերի համար մահապատժի սահմանման պատճառով։ Քլունին թվարկել է ինը հյուրանոց և խնդրել ընթերցողներին մտածել, թե ինչպես ենք «մենք փող դնում այն ​​մարդկանց գրպանները, որոնք որոշում են քարեր նետել և ծեծել իրենց քաղաքացիներին իրենց նույնասեռականության համար»: 2019 թվականի մայիսի 5-ին Բրունեյի իշխանությունները չեղարկել են որոշումը։

10․ «Ես սիրում եմ իմ աշխատանքն ու այն ճանաչումը, որն ունեմ։ Խլեք այն ինձնից, և ես, հավանաբար, կմեռնեմ»։

աղբյուրը՝ VNews.am