Աշխարհրահռչակ ՀԱՅ, ով եղել է Մոսկվայի Մեծ թատրոնի գլխավոր դիրիժորը. ՆԱ պարգևատրվել է Ֆրանսիայի, ԽՍՀՄ ու Ստալինյան բարձրագույն մրցանակներով

Ալեքսանդր Մելիք-Փաշայանը հայազգի անվանի  խորհրդային դիրիժոր է, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1951), Առաջին կարգի Ստալինյան մրցանակի դափնեկիր (երկակի՝ 1942, 1943 թթ.)։ 1931 թվականից՝ Մոսկվայի Մեծ թատրոնի դիրիժոր, իսկ 1953-1962 թվականներին՝ գլխավոր դիրիժոր։

1928-1930 թվականներին սովորել է Լենինգրադի կոնսերվատորիայում։ 1921-1931 թվականներին, ընդհատումներով՝ Թիֆլիսի օպերայի և բալետի թատրոնի կոնցերտմայստեր, ապա՝ դիրիժոր։ 1924 թվականին Լենինականի օպերա-օպերետային խմբում ղեկավարել է Գունոյի «Ֆաուստ», Բիզեի «Կարմեն», Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերաները, 1929 թվականին և 1932 թվականին համերգներով հանդես է եկել Երևանում։

1931-1953 թվականներին՝ Մոսկվայի Մեծ թատրոնի դիրիժոր, 1953-1962 թվականներին՝ գլխավոր դիրիժոր։ Մելիք-Փաշաևը ղեկավարել է Վերդիի «Աիդա», «Օթելլո», «Ֆալստաֆ», Բեթհովենի «Ֆիդելիո», Պրոկոֆևի «Պատերազմ և խաղաղություն», Գլինկայի «Իվան Սուսանին», Բորոդինի «Իշխան Իգոր», Չայկովսկու «Պիկովայա դամա» և «Չերևիչկի» (ԽՍՀՄ պետական մրցանակ՝ 1942), Մուսորգսկու «Բորիս Գոդունով», Ռոսսինիի «Վիլհելմ Թել» (ԽՍՀՄ պետական մրցանակ՝ 1943) և այլ օպերաներ։ Գրել է «Տասներկուերորդ գիշեր» (ըստ Շեքսպիրի) օպերան, սիմֆոնիա, ռոմանսներ։

1939 թվականին եղել է Մոսկվայում կայացած հայկական առաջին տասնօրյակի երաժշտական ղեկավար, 1956 թվականին՝ 2-րդ տասնօրյակի խորհրդատու։ 1958 թվականին Մեծ թատրոնի հետ հանդես է եկել Երևանում, ներկայացումներ ղեկավարել Պրահայի, Օստրավայի, Լոնդոնի, Բուդապեշտի և այլ քաղաքների օպերային թատրոններում։ Մելիք-Փաշաևի արվեստին բնորոշ են ոճի նուրբ զգացողությունը, վառ արտահայտչականությունը, երկի զգացմունքային մեկնաբանությունը։

Պարգևներ

  • Մեծ (Ֆրանսիա, 1953, 1962), Ամերիկայի արվեստների ակադեմիայի (1964) մրցանակներ
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1951)
  • Առաջին կարգի Ստալինյան մրցանակի դափնեկիր (երկակի՝ 1942, 1943)

Մինչև վերջ տրվել թատրոնին, սովորել անընդհատ և կատարելագործվել մշտապես. կարծում եմ՝ այսպես պետք է ապրի և ստեղծագործի յուրաքանչյուր ազնիվ արվեստագետ, որ նվիրվել է թատերարվեստին:  Մելիք-Փաշաևի անունով է կոչվել Արտաշատի երաժշտական դպրոցը։