Հայ իրավունքի հուշարձանը՝ ԴԱՏԱՍՏԱՆԱԳԻՐՔԸ. Գիտե՞ք, թե ինչով է ԳՈՇԸ փոխարինում ՄԱՀԱՊԱՏԻԺԸ և պատժի ինչ ձևեր է առանձնացնում.

Հայ իրավունքի հուշարձանն է Դատաստանագիրքը։ Ճիշտ անվանումն է «Գիրք Դատաստանի»։ Գյանջայի մուսուլման ամիրաները թույլատրում էին քրիստոնյաներին ունենալ սեփական օրենքները, սակայն նրանց օրենքները ամբողջական չէին, այսպիսով նրանք շատ հաճախ դիմում էին մուսուլմանական դատարաններ։ Այս հանգամանքը հաճախ ունենում էր վատ հետևանքներ, և Գոշն սկսեց իր հայտնի դատաստանագրքի աշխատանքները, որպեսզի կանխի մուսուլմանական դատարանների ոտնձգությունները քրիստոնյաների նկատմամբ։ 1184 թվական գրված այս աշխատությունը անվանվեց Դատաստանագիրք Մխիթար Գոշի կամ Հայկական դատաստանագիրք, այն դարձավ հայերի համար գլխավոր օրենսդրություն։ Դատաստանագրքում արտացոլված են միջնադարյան Հայաստանին համապատասխան օրենսդրություն, ժամանակի ընթացքում Դատաստանագիրքը դարձավ հայոց մեջ հիմնական օրենսդրական ակտը, որը տարծվեց նաև սփյուռքի հայկական գաղթօջախներում։

Դատաստանագիրքը կազմված է Ա, Բ, Գ խմբագրություններից։ Ա խմբագրությունը բաղկացած է նախադրությունից և բուն դատաստանագրքից, որը կազմված է 251 հոդվածից։ Գ խմբագրությունը նույնանում է Ա-ի հետ, սակայն համառոտ է և տարբերվում է ըստ էության։ Համաձայն Գոշի իրավագրքի՝ պետությունը և եկեղեցին հասարակության երկու կարևոր հիմնասյուներն են։ Բ խմբագրությունը բաժանվում է աշխարհական (130 հոդված) և եկեղեցական մասերի (124 հոդված)։ Գրքում մեղավորությունը բաժանվում է երկու առանձին բաղադրիչների՝ եկեղեցական և աշխարհական, սրան համապատասխան Գոշը առանձնացնում է պատժի երկու ձև՝ մարմնական-նյութական և եկեղեցահոգևորականական (մահապատիժ, ձերբակալություն, նյութական, ֆինանսական տույժեր)։ Պատիժը, համաձայն նրա, չպետք է հետապնդի ֆիզիկական նպատականեր կամ վրեժի նպատակ, այլ պետք է ուղղված լինի զղջման, ուղղման և մարդու վերադաստիարակման։ Համաձայն Գոշի՝ ամեն մարդ տիրապետում է իր բնական իրավունքին, որի հիմնական պատճառ է համարում աստծո կողմից շնորհված մարդկային գիտակցությունը։ Գոշի առաջադիմական հայացքն այն է, որ նա մահապատժի փոխարեն առաջարկում է հանցագործին մարմնական պատիժների ենթարկել։

Դատաստանագրքի գրման ժամանակ Գոշը ուսումնասիրել և օգտագործել է մովսիսական օրենքները, հայոց կանոնական իրավունքը, հայ սովորութային իրավունքը։ Առաջին անգամ որպես պարտադիր օրենք այն օգտագործվել է Կիլիկյան Հայաստանում։ « Գիրք դատաստանի»-ն առաջին անգամ հայերեն հրատարակվել է Վ. Բաստամյանցը՝ 1880-ին։ Դարերի ընթացքում Գոշի այս աշխատությունը օգտագործվել է ոչ միայն Հայաստանում և Կիլիկիայի հայակական թագավորությունում, այլև հայկական գաղթօջախներում, Լեհաստանում, Հնդկաստանում, Վրաստանում։ 18-րդ դարում Վրաստանում Մխիթար Գոշի կանոնները օգտագործվել են Վախթանգի կանոնների մեջ և դրանում արտացոլվել են առանձին գլխով՝ կոչվելով հայկական օրենքներ։ Մատենադարանում պահպանվել են Գոշի Դատաստանագրքի 40-ից ավելի օրենքներ։ Դեռևս Միջնադարում Դատաստանագիրքը թարգմանվել է լատիներեն, լեհերեն և վրացերեն լեզուներով, կիրառվել է հայ գաղթօջախներում։