Յուրահատուկ ԴԻԶԱՅՆԵՐ, ում գործերից ոչ մի այլ տեղ չեք տեսնի. Գիտե՞ք թե ով է նա.

Գեղանկարիչ, դիզայներ ՀԵՆՐԻԿ ՆԻԿՈՅԱՆ ծնվել է 1936թ. մայիսի 17-ին, Լենինականում (այժմ Գյումրի):

Գեղարվեստական ապակու, գեղանկարչության, դիզայնի բնագավառներում ստեղծել է ուշագրավ կոմպոզիցիաներ, հաստոցաշինական դիզայնի բարձրարժեք նախագծեր:

Գործերից են` «Տիեզերք» (1963թ., Երևան), «Փյունիկ թռչուն» (1980թ., Գյումրու դրամատիկական թատրոն): 1985-95թթ մի շարք աշխատանքներ կատարված է փորձարարական եղանակով, նոր տեխնոլոգիական հնարավորություններով: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Սարդարապատում (Հայաստանի ազգագրության պետական թանգարան, 1979թ., 1981թ.), Երևանում (1986թ., 1996թ.): 1978թ. պարգևատրվել է ԽՍՀՄ ԺՏՆՑ արծաթե, բրոնզե մեդալներով: