Հայ, ով Պետական մրցանակի է արժանացել «Եռանկյունի» և «Հայրիկ» ֆիլմերի սցենարների համար

Հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր և գեղանկարիչ, վաստակավոր գործիչ Աղասի Այվազյանի մասին կարիելի է անվերջ խոսել։ Նա ՀԽՍՀ պետական մրցանակի և Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի դափնեկիր է։

Տարբեր հիմնարկություններում աշխատել է որպես նկարիչ-մուլտիպլիկատոր, գծագրող, կոնստրուկտոր, լրագրող։ 1965-1973 թվականներին եղել է «Գրական թերթի» արձակի բաժնի վարիչը, 1973-1981 թվականներին՝ «Էկրան» ամսագրի գլխավոր խմբագիրը։ Որպես ռեժիսոր աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում։

1967 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում նրա սցենարով նկարահանվել է «Եռանկյունի» կինոնկարը, որը երկրորդ մրցանակ է ստացել 1968 թվականի լենինգրադյան համամիութենական փառատոնում։

Նրա սցենարով «Հայֆիլմը» նկարել է նաև «Հայրիկ» գեղարվեստական կինոնկարը։ Նրա ռեժիսորական աշխատանքն է եղել հայ նկարիչ Վանո Խոջաբեկյանի անսովոր ճակատագրի մասին պատմող «Վանոն և գորոդովոյը» պատմվածքի հիման վրա ստեղծված սցենարով «Վառած լապտեր» կինոնկարը։