Մեր քաջ ՀԱՅՈՐԴՈՒ շնորհիվ Բելգիան հռչակվել է չոմպիոն. ահա, թե ինչ է ՆԱ արել

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանն ընդգրկվել է Բելգիայի առաջնության չեմպիոնական խմբի հերթական տուրի խորհրդանշական հավաքականում՝ ըստ WhoScored-ի։ Փոխանցում է ArmSport.am-ը։

Բելգիայի առաջնության չեմպիոնական խմբի հերթական տուրում «Բրյուգեն» հյուրընկալվելիս մրցել է «Անտվերպենի» հետ և 3-1 հաշվով վստահ հաղթանակ է տարել։

Հյուրերի գոլերից մեկը հեղինակել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը․ նա 66-րդ րոպեին է դարձել գոլի հեղինակ և ձևակերպել հանդիպման վերջնահաշիվը։ Երկու րոպե անց Ադամյանը փոխարինվել է։

Այս հաղթանակի շնորհիվ «Բրյուգեն» իր միավորների թիվը հասցրել է 49-ի և հռչակվել Բելգիայի չեմպիոն։