Հայաստանի ժողովրդական արտիստ, քամանչահար ԳՈՒՐԳԵՆ ՄԻՐԶՈՅԱՆԸ. Գիտե՞ք, թե ում ՍԱՆՆ էր նա.

Քամանչահար ԳՈՒՐԳԵՆ ՄԻՐԶՈՅԱՆ ծնվել է Թիֆլիսում: Սովորել է Հայարտան երաժշտական ստուդիայում` Սաշա Օգանեզաշվիլու դասարանում: 1929-31թթ եղել է Հայաստանի արևելյան սիմֆոնիկ նվագախմբի, ռադիոկոմիտեի ժողովրդական գործիքների անսամբլի կոնցերտմայստեր և մենակատար:

1935-58թթ Հայֆիլհարմոնիայում ղեկավարել է ժողովրդական գործիքների անսամբլը: 1933-37թթ դասավանդել է Երևանի կոնսերվատորիային կից, 1945-51թթ` Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանների ժողողովրդական գործիքների բաժնում:

Պարգևատրվել է «Պատվո նշան» երկու շքանշանով: 1967թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: