Այս ՀԱՅ գեղանկարիչը Հայաստանի, Վրաստանի և Արևելքի ժողովուրդների ՊԱՐԾԱՆՔՆ է. ՆԱ արժամացել է 14-րդ դասի աստիճանավորի կոչմանը. Գիտե՞ք, թե ում մասին է խոսքը.

Գեղանկարիչ ՀԱԿՈԲ ՀՈՎՆԱԹԱՆՅԱՆ ծնվել է Թիֆլիսում: Նկարչի տոհմի գեղանկարչական նորամուծությունները, տեղի գեղագիտական պահանջները միահյուսել է Արևելքի (հատկապես Իրանի) գեղարվեստական ըմբռնումներին, բարձրացնելով գեղանկարչության ազգային մտածողությունը: Այն նոր երևույթ էր Կովկասի մշակութային կյանքում և երկար ժամանակ իշխող է եղել տեղական արվեստի ձևավորման ընթացքում:

1840-50-ական թվականներին դիմանկարներում բացառիկ շքեղությամբ է դրսևորվել նրա վարպետությունը: Իրանական շրջանի գործերում (դրանց թիվն անցնում է 10-ից) փոփոխություն են կրել դիմանկարի կառուցման հովնաթանյանական սկզբունքները: Նրա արվեստը խոր հետք է թողել իր ժամանակի գեղանկարչության զարգացման վրա: Դրա վկայություններն են այն բազմաթիվ դիմանկարները, որոնք գրականության մեջ հայտնի են «Հովնաթանյանի դպրոց» կամ «19-րդ դարի 1-ին կեսի Թիֆլիսյան դպրոց» անվան տակ:

Նրա աշխատանքներն աչքի են ընկնում պրոֆեսիոնալ բարձր վարպետությամբ, հմայիչ գեղանկարով, կերպարային մտածողության կատարելությամբ, խորը մարդասիրությամբ: Աշխատանքների զգալի մասը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում, Վրաստանի արվեստի թանգարանում, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարանում և բազմաթիվ մասնավոր հավաքածուներում: 1841թ. Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի խորհրդին է ներկայացրել Կովկասի քաղաքացիական վարչության կառավարիչ Ե.Ա.Գոլովինի դիմանկարը և ստացել «Ոչ դասական նկարչի» կոչում: 1842թ. արժանացել է ոսկե մեդալի և 14-րդ դասի աստիճանավորի կոչման: Մահացել է Թեհրանում, թաղված է տեղի Դարվազիե Ղազվին թաղամասի Սբ. Գևորգ եկեղեցու բակում: