Թուրքիայում միայն այս ՀԱՅԸ իրավունք ուներ ներկայացումներ տալու. նա արժանացավ սուլթանների մեծարանքին և մինչև կյանքի վերջ բնակվեց պալատում

Հայ բեմադրիչ, դերասան Հակոբ Վարդովյանը (հայտնի է որպես Գյուլլու Հակոբ (Güllü Agop) ծնվել է 1840 թվականին Կոստանդնուպոլսում: Հաճախել է տեղի հայկական դպրոց: 1861-62 թթ, Նաում Էֆենդիի ղեկավարությամբ, ով Բալըքհանեում պաշտոնյա եղած ժամանակ հետևում էր հայերեն բեմականացումներին, Արևելյան թատրոնում առաջին անգամ բեմ է դուրս եկել:

Թատերական փորձ ու գիտելիքներ ձեռք բերելուց հետո որոշ ժամանակ ղեկավարել է Իզմիրի երիտասարդ հայերի ստեղծած սիրողական խումբը: 1865թ. կազմակերպված Կ.Պոլսի «Ասիական ընկերության» հիմնադիրներից է եղել, ուր բեմադրել է նաև մի քանի պիես: Նրա անվան հետ է կապվում Վ.Շեքսպիրի «Մակբեթ» պիեսի ամբողջական բեմադրությունը, ուր հանդես է եկել Մակբեթի դերով:

1868թ. ստեղծել է մեծ թատերախումբ, տվել հայկական ու թուրքական ներկայացումներ, նպաստել է հայկական և թուրքական թատրոնների զարգացմանը: 1869 թվականին Գեդիկփաշա թատրոնում ստեղծել է Օսմանյան թատրոնը, որն էլ ապահովել է նրա հիմնական փառքը: 1870թ. մեծ վեզիր Ալի Փաշայի աջակցությամբ պալատից տասը տարով Կ.Պոլսում թուրքերեն ներկայացումներ տվող միակ թատրոնը լինելու արտոնություն է ստացել: Աբդուլ Համիդ Երկրորդի հրամանով ստացել է «Մըզքայի Հումայուն» (սուլթանական հարմոն):

hakob vardovyan

Այս ընթացքում իր ցանկությամբ որպես մուսուլման վերցրել է Գյուլլու Յակուբ Էֆենդի անունը: Խաղացած ներկայացումներից են` Է.Սյուի «Թափառական հրեա» (Ռոդեն), Պ.Դուրյանի «Արտաշես աշխարհակալ» (Արտաշես) և այլն: Կարևոր դեր է խաղացել թուրքական թատրոնի զարգացման գործում:

Բեմադրել է բազմաթիվ ներկայացումներ` «Լեյլա և Մեջնուն», «Բռնի ամուսնություն», «Թոսուն աղա», «Այար Համզա», «Հայրենիք», «Ժլատ Համիդը», «Հայր Համիդը», «Տնօրենի վիճակը» և այլն:

Ֆրանսերենից թարգմանել է պիեսներ, կատարել վեպերի բեմականացումներ, որոնք բեմադրվել են իր և այլ թատրոններում: Հեղինակել է«Խռիվք հոգվույս» ժողովրդական ոճով գրված բանաստեղծությունների գիրքը: Մինչ կյանքի վերջը բնակվել է պալատում: Մահացել է 1898 թվականին Կոստանդնուպոլսում, թաղված է Բեշիքթաշի Յահյա Էֆենդի գերեզմանատանը: