ԳԱՂԹԻ ճանապարհից դեպի թուրքի ՀԱՐԵՄ. ԳԼԽԱԳԻՆ «Մեկ հայ` մեկ ոսկի». Ով և ինչպե՞ս փրկեց 400 հայուհու.

Լուսանկարում իսլամական գերությունից փրկված հայ աղջիկներ են, որոնք ցուցադրում են «Սուգի քույրեր ենք մենք» գրությամբ ժապավենը: Այս լուսանկարը ներկայացնում է ճակատագրի նույն դառնությունն ապրած դեռատի հայուհիների, ովքեր, տարիներ շարունակ ենթարկվելով բազում ու բազմապիսի փորձությունների, կրկին հանգրվանել են հայրենի միջավայրում:

Հայոց ցեղասպանության տարիներին դեպի Սիրիայի ու Միջագետքի անապատներ քշվող բազմաթիվ բռնագաղթյալ հայուհիներ ճանապարհին առևանգվեցին օսմանյան բանակի զինվորների, քրդական ավազակախմբերի կամ բեդվինների կողմից. ցանկացած դիմադրության փորձ անխուսափելի մահ էր: Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո բազմաթիվ հայկական կազմակերպություններ և օտարազգի միսիոներներ օգնեցին հայ կանանց ու երեխաներին ազատվելու իսլամական գերությունից:

Հայ կանանց և որբերի հավաքագրման գործում մեծ է դանիացի միսիոներուհի Կարեն Եփփեի ավանդը: Որպես Ազգերի լիգայի լիազոր ներկայացուցիչ` նա հնարավորություն ստացավ ազատ իրականացնելու իր առաքելությունը: Հայ կանանց ու երեխաների հավաքագրման գործում Կ. Եփփեն առաջնորդվում էր «Մեկ հայ` մեկ ոսկի» կարգախոսով` այդպես վճարելով նրանց փրկության համար: Նրան հաջողվել է հարեմներից փրկել մոտ 400 հայուհու: Կ. Եփփեի շնորհիվ այսպիսի կանանց համար ապաստարաններ դարձան Սիրիայի հյուսիսարևմտյան մի շարք բնակավայրեր, ինչպես օրինակ՝ Հալեպի «Մեյդան» կոչված վայրը, Թելուլ-Աբյադ, Թել Արման, Թել Սիմեն, Աբու Թինա գյուղերը և այլն:
Լուսանկարի աղբյուրը՝ Հայաստանի ազգային արխիվի հավաքածու.