Այս հայի գործերը ազգային հարստություն են մեզ համար․ նա մեկն էր իր ժողովրդից, ով մնաց պարզապես լավ մարդ

Հայ գրականության ամենահետաքրքիր և ինքնատիպ ներկայացուցիչներից մեկն է արձակագիր, դրամատուրգ, ռեժիսոր, գեղանկարիչ Աղասի Այվազյանը։ Աղասի Այվազյանի ստեղծագործական ժառանգությունն ազգային հարստություն է:

Նա ականավոր վիպասան էր, դրամատուրգ, նկարիչ, «Էկրան» պարբերականի, «Հայություն» թերթի խմբագիր, կինոռեժիսոր, սցենարների հեղինակ, Երևան քաղաքի պատվավոր քաղաքացի, պետական և մի շարք այլ մրցանակների դափնեկիր: Նա սերունդներին թողնել է 25 հեքիաթ, 11 վիպակ և վեպ, 23 պիես, 200 պատմվածք և էսսե, 100 նկար (թե՛ գեղանկարչություն, թե՛ գրաֆիկա):

Այվազյանը ծնվել է Վրաստանում։ Սովորել է Թբիլիսի գեղարվեստի ակադեմիայում, պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, Երևանի գեղարվեստա-թատերական և ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտներում։ Տարբեր հիմնարկություններում աշխատել է որպես նկարիչ-մուլտիպլիկատոր, գծագրող, կոնստրուկտոր, լրագրող։