ԹբիլիսաՀԱՅ Մխիթարյան ընտանիքի կողմից Վրաստանի ՀԱՅԿԱԿԱՆ եկեղեցու բակում օծվեց հայկական խաչքարը. ահա, թե ինչի խորհրդանիշն է այն

Թբիլիսիում օծվեց հայ և վրաց ազգերի բարեկամությանը նվիրված խաչքարը, որը վստահաբար ավելի կամրապնդի երկու երկրների միջև եղած բարեկամությունն ու Հայաստանի հայերի և վրացահայերի միջև կապը:

Մայիսի 15-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահի ձեռամբ և հոգևորականաց դասի մասնակցությամբ, տեղի ունեցավ հայ և վրաց ազգերի դարավոր բարեկամությունը հավերժացնող խաչքարի օծման հանդիսավոր արարողությունը:

Այս մասին հայտնում են վիրահայոց Թեմի ֆեյսբուքյան էջում՝ հավելելով, որ հայ եկեղեցու բակում խաչքարը կանգնեցվեց թբիլիսահայ Մխիթարյան ընտանիքի կողմից: