ՀԱՅՐԵՆԱՍԵՐ կաթողիկոս, ով թույլ չտվեց, որ իր ազգը ձուլվի. հենց ՆՐԱ շնորհիվ հայոց լեզու և կրոն առարկաները ճանաչվել են պարտադիր ՀԱՅԿԱԿԱՆ բոլոր դպրոցներում

Ամենայն Հայոց կաթողիկս 1945-ից: Հաջորդել է Խորեն Ա Մուրադբեկյանին: Ծնվել է 1869-ի նոյեմբերի 2-ին, Նոր Նախիջևանում: Մահացել է 1954-ի մայիսի 9-ին էջմիածնում, աճյունն ամփոփվել է Մայր Տաճարի բակում:

1913-ի հունիսի 20-ին ձեռնադրվել է աբեղա, քիչ անց ստացել նաև վարդապետական չորս աստիճանները և նշանակվել Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմի առաջնորդական փոխանորդ, դասավանդել է թեմական և քաղաքի հայկական մյուս դպրոցներում: Նրա ջանքերով է, որ Նոր Նախիջևանի հայկական դպրոցները դուրս են բերվել լուսավորության նախարարության ցանկից և դրվել թեմական իշխանությունների ենթակայության ներքո, իսկ հայոց լեզու և կրոն առարկաները ճանաչվել են պարտադիր թեմի շրջանակներում գտնվող հայկական բոլոր դպրոցների համար: Իր հայրենասիրական գործունեության համար ցարական իշխանությունների կողմից պարբերաբար ենթարկվել է հալածանքների: 

1917–ին նրան շնորհվել է եպիսկոպոսի աստիճան. վարել է վանական խորհրդի նախագահի և Մայր Տաճարի լուսարարապետի պաշտոնները: Նա հետևողական ջանքերով Մայր Աթոռի մատենադարանում ու թանգարանում հավաքել են Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներից փրկված հայկական ձեռագրեր, արխիվային և թանգարանային արժեքներ: Հետևողական պայքար է մղել համայնավար իշխանությունների կողմից ստեղծված «Ազատ եկեղեցի» կոչված կազմակերպության դեմ, փորձել անաղարտ պահել Հայ Առաքելական եկեղեցին զանազան աղանդավորական հոսանքներից: 1927-ին ընտրվել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ: Խորեն Ա Մուրադբեկյանի եղերական սպանությունից հետո՝ մինչև 1941-ը, ղեկավարել է Հայ եկեղեցու գործերը: 1945-ի հունիսի 19-ից 22-ը Ս. էջմիածնում հրավիրված Ազգային-եկեղեցական ժողովի կողմից ընտրվել է Ամենայն Հայոց կաթողիկոս: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նրա նախաձեռնությամբ սփյուռքահայության նվիրատվություններով ստեղծվել են «Սասունցի Դավիթ» և «Գեներալ Բաղրամյան» տանկային շարասյուները: 

1945-ի ապրիլին Կրեմլում Խորհրդային երկրի առաջնորդ Ի. Ստալինի հետ հանդիպման ժամանակ, ինչպես նաև ԽՍՀՄ-ի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի կառավարությունների ղեկավարներին հղված հատուկ կոնդակում (25.10.1945) խնդրել է Արևմտյան Հայաստանի գրավյալ տարածքները հետ վերադարձնել իր օրինական տիրոջը՝ հայ ժողովրդին: Հրապարակել է ընդարձակ մի կոնդակ (20.04.1947), որը կրել է «Հայկական հարցի լուծման մասին» խորագիրը և որտեղ դարձյալ բարձրացրել է Թուրքիայի կողմից բռնազավթված հայկական տարածքների վերադարձման հարցը: