ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ առակները և օրենքների ժողովածում մինչև հիմա դասվում են ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ մատենագրության ՀԱԶՎԱԳՅՈՒՏ գրքերի շարքին.

Օրենսդիր, առակագիր, հոգևորական, մանկավարժ, հասարակական գործիչՄխիթար Գոշի գրչին են պատկանում մատենագրության զանազան ճյուղերին վերաբերող մոտ մեկ տասնյակ աշխատություններ. «Համառօտ մեկնութիւն մարգարեութեանն Երեմիայի», «Թուղթ խրատականք», «Շարք հայրապետացն Աղուանից», աղոթքներ, առակներ։ Ուշագրավ են «Յայտարարութիւն»–ը, որ Զաքարեին և Իվանեին ուղղված գրություն է, որով հեղինակը հորդորել է նրանց մեղմելու հայ և վրաց եկեղեցիների տարբերությունների պատճառով եղած բամբասանքների ազդեցությունը այդ երկու ժողովածուների քաղաքական համակեցության վրա։ Մխիթար Գոշը թողել է հսկայական ժառանգություն, միջնադարյան հայ մատենագրություններում նրա անվամբ հանդիպում են միջնադարյան հայ մատենագրության մեջ աղոթքներ, ճառեր, քարոզներ, մեկնաբանություններ, թղթեր, ժամանակագրություն և այլն։

Մխիթար Գոշի գրչին պատկանող ստեղծագործությունները համեմված ժամանակի շունչով և նրա կողմից կատարված ահռելի աշխատանքի արդյունքում ծնվեց նրա հիրավի ամենից կարևոր աշխատությունը, որը հետագա սերունդների և իր ժամանակակիցների համար հիմք հանդիսացավ հայ իրավական մտքի զարգացման համար։ Մխիթար Գոշի աշխատություններում ամբողջապես արտացոլված է նրա վերաբերմունքը պետական իրավական համակարգի առկայության կարևորության մասին իր պատկերացումները։ Մխիթար Գոշը կարևորում էր հասարակական կյանքում հզոր և կենտրոնացված պետության առկայությունը։ Այս ամենին զուգահեռ Գոշը շատ լավ էր հասկանում սեփական սովորութային օրենքների և այլ օրենսդրությունների ներգրավվումը ժողովրդի հասարակական կյանքում, որի արդյունքում ձևավորվեց նրա առակների և օրենքների ժողովածուն։

Առակների միջոցով Գոշը ձգտում էր ժողովրդի մեջ տարածել բարոյականության և հասարակության մասին իր պատկերացումները, իսկ ահա նրա դատաստանագիրքը, ոչ միայն հայ, այլև աշխարհի շատ ժողովուրդների մոտ ընդունվեց որպես ժամանակի լավագույն օրենքների ժողովածու։ Գոշի դատաստանագիրքը ներառում է բազմաթիվ անխախտ օրենքների ժողովածուներ, սակայն ամենից կարևոր հանգամանքն այն է, որ Գոշի կատարած աշխատանքի արդյունքում հայոց իրավական միտքը ապրեց իր ծաղկուն ժամանակներից մեկը։ Գոշի դատաստանագիրքը գրելու ժամանակ (1184 թվականին Գոշը սկսեց դատաստանագիրքը) չկար հայոց անկախ պետականություն, անգամ իշխանությունները գտնվում էին սելջուկյան ամիրայությունների իշխանության ներքո։ Իրավագիտության պատմության մեջ սա այն եզակի դեպքերից է, երբ չունենալով պետականություն՝ որևէ հասարակության մեջ ստեղծվում է նմանատիպ օրենքների ժողովածու։