«42 օր շարունակ անձնուրաց կռիվ տվեց, բայց այդ օրը Շուշիում ամեն ինչ չափազանց թեժ էր». ՀԵՐՈՍ Արան զոհվեց պատերազմի ավարտից 2 օր առաջ

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ճանաչեք մեր լույսերից ևս մեկին, ով զոհեց կյանքը՝ հանուն մեր կյանքի. Արա Սեդրակի Սաֆարյան:

Մեր հերոս Արան ծնվել է 2001 թվականին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում: Չափահաս դառնալով և հայրենիքի նկատմամբ պարտքը գիտակցելով՝ Արան զորակոչում է հայոց բանակ 2019 թվականին: Ծառայում էր Շուշիի ՀՕՊ զորամասում, ապա Հադրութում: Նա պատասխանատու ու հարգված զինվորի վառ օրինակ էր ու նշանակվում է դիքի ավագ:

Ու սեպտեմբերի 27-ին հայոց երկինքը դղրդում է կրակոցների ձայներից: Հերոս Արան հենց առաջին ժամերից կենաց-մահու կռիվ է տվել: Կռվում էր ամենաթեժ կետերում՝ Հադրութ, Մարտունի և վերջում Շուշի: 42 օր շարունակ անձնուրաց կռիվ տալուց հետո, երբ պատերազմի ավարտին ընդամենը 2 օր էր մնացել, հերոս Արան ընկնում է Շուշիի համար մղվող մարտերում:

Հետմահու պարգևատրվել է «Արիության» և «Մարտական ծառայության» մեդալներով:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: