Ծանր վիրավորում է ստանում, 5 օր պայքարում է կյանքի համար, բայց այդպես էլ գիտակցության չի գալիս». ՀԵՐՈՍ Էմմանուելը մի քանի շաբաթից պիտի տանը լիներ

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ճանաչեք մեր լույսերից ևս մեկին, ով զոհեց կյանքը՝ հանուն մեր կյանքի. Էմմանուել Արսենի Ավագյան:

Մեր հերոս Էմմանուելը ծնվել է 2000 թվականին Կոտայքի մարզի Քասախ գյուղում: Գերազանց ավարտել է Ուկրաինական համալսարանի քոլեջը ու շարունակել է կրթությունը նույն համալսարնում: Սակայն պատերազմը շատ երազանքներ կիսատ թողեց:

Ժամանակն էր պարքտը տալ հայրենիքին ու Էմմանուելը մեկնում է ծառայության 2018 թվականին: Ծառայում էր Հադրութում: Բան չէր մնացել, ընդամենը մի քանի շաբաթից պիտի տուն վերադառնար, բայց սկսվում է անիծված պատերազմը: Հերոսը հենց առաջին ժամերից կենաց-մահու կռիվ է տվել՝ բազմիցս փրկելով ընկերների կյանքը:

Բայց իրեն չկարողացավ փրկել: Թեժ մարտերի ժամանակ ծանր վիրավորում է ստանում, 5 օր շարունակ պայքարում է կյանքի համար, բայց այդպես էլ գիտակցության չգալով՝ անմահանում է:

Էմմանուել Ավագյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: