«Մամա, ճիշտ ա, կներես, գիտեմ, որ դու վատ ես զգում, բայց արի նայի՝ ինչ մարդու տեսակ ա». 18-ամյա ՀԵՐՈՍ ԳՈՌԻ ոգեշնչման աղբյուրը Ապրիլյանի ՀԵՐՈՍ ԱԲԱՋՅԱՆՆ էր

18-ամյա հերոս Գոռ Մելքոնյանը ծառայում էր Մարտակերտում, երբ սկսվել է չարաբաստիկ պատերազմը:

Նա բանակ էր գնացել՝ թաքցնելով իր առողջական խնդիրները, քանի որ համարում էր, որ յուրաքանչյուր հայորդի պարտավոր է ծառայել և հանուն հայրենիքի իր բաժին պարտքը կատարել:

Հերոսի մայրը պատմում է, որ որդին միշտ աչքի է ընկել իր հայրենասիրությամբ: Նույնիսկ մինչև բանակ զորակոչվելը նա միշտ հպարտացել է մեր հերոսներով:

Մոր խոսքով՝ տղան հայրենասիրական երգեր էր շատ լսում, Ապրիլյանի զոհերից էր շատ ազդվել, հպարտանում էր պատերազմի հերոսներով, օրինակներ բերում․

«Աբաջյանի կադրերն էր նայում, հպարտանում, ասում էր՝ մամա, ճիշտ ա, կներես, դու վատ ես զգում, բայց արի նայի, նենց եմ ոգեշնչվում, ինչ մարդու տեսակ ա»։