«Հստակ առաջադրանք է ստանում, որը պիտի արագ իրականցներ, ու տեղափոխում է Թալիշ». ՀԵՐՈՍ Գրիգորը իր կյանքն էլ չխնայեց՝ հանուն հայրենիքի

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ճանաչեք մեր լույսերից ևս մեկին, ով զոհեց կյանքը՝ հանուն մեր կյանքի. Գրիգոր Ռոբերտի Թորոյան:

Մեր հերոս Գրիգորը սերժանտ էր, հետախույզ: Ծնվել է 2001 թվականին Շիրակի մարզի Ջրառատ գյուղում: Ժամկետային զինծառայությունը իրականցնում էր Դրմբոնի զորամասում: Ու սեպտեմբեր 27… Այդ օրը Գրիգորը զինակիցների հետ հստակ առաջդարանք է ստանում, որը պիտի արագ իրականցնեին ու տեղափոխվում են Թալիշ: Հենց նույն օրն էլ, ցավոք, անմահանում է հերոս Գրիգորը՝ հանուն հայոց հողի:

Մարմինը գտնվել է ու հողին է հանձնվել ամիս անց:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: