«Մի տնից 2 լույս. հոր հետ միասին մեկնեցին Արցախ, միասին կռվեցին ու միասից էլ ընկան». ՀԵՐՈՍ Կարենը նշանված էր, բայց կիսատ մնացին բոլոր երազանքները

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ճանաչեք մեր լույսերից ևս մեկին, ով զոհեց կյանքը՝ հանուն մեր կյանքի. Կարեն Զոնիկի Մարտիրոսյան:

Մեր հերոս Կարենը ավագ սերժանտ էր: Ծնվել է 1997 թվականի հունվարի 3-ին Եղեգնաձոր քաղաքում: Իր ժամկետային ծառայությունը անցկացրել է Վայքում: Ծառայության ընթացքում մասնակցել էր նաև Ապրիլյան պատերազմին: Այս անգամ էլ նա, հենց լսեց պատերազմի մասին, միանգամից պատրաստվեց առաջնագիծ մեկնելուն: Նա մեկնեց Արցախ հոր հետ միասին ու կռվեց մինչև վերջ՝ աննահանջ:

Կռվեցին ու միասին էլ ընկան հոկտեմբերի 12-ին: Կարենը նշանված էր, պատրատվում էր ամուսնանալ ու ընտանիք կազմել, բայց բոլոր երազանքն ու նպատակները մնացին պատերազմի դաշտում:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: