«Անգամ չսպասելով, որ իրեն ծանուցագիր գա՝ ինքը գնաց ու կամավորգրվեց». ՀԵՐՈՍ Սարգիսը պահել է մեր տղերքի թիկունքը, որ կարողանան նահանջել

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ճանաչեք մեր լույսերից ևս մեկին, ով զոհեց կյանքը՝ հանուն մեր կյանքի. Սարգիս Սամսոնի Արամյան:

Հերոս Սարգիսը գնդացրորդ էր: Ծնվել է 1975 թվակնաին Աբովյան քաղքում, 3 երեխաների հայր էր: Ապրիլյանի մասնակից էր, քաջի պես էր կռվել էր ու «Արիության» մեդալով ու պատվով տուն էր վերադարձել: Այս անգամ էլ կանգնեց իր հայրենիք կողքին ու անգամ չսպասելով, որ իրեն ծանուցագիր գա, ինքը գնաց ու կամավորգրվեց: Հոկտեմբերի 8-ից արդեն ամենաթեժ կետերում կռիվ էր տալիս:

Եղել է Հադրութւմ, Թութակ սար-Ազոխ հատվածում: Թեժ մարետրի ժամանակ ինքը կարողացել է պահպանել տղերքի թիկունքը , որ կարողանան նահանջել: Սակայն պատերազմը նրան էլ չխնայեց, հերոսը զոհվեց հոկտեմբերի 15-ին:

Սարգիս Արամյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: