ՀԱՅ հռչակավոր նկարիչ, ով հիմնադրեց Ջիոտտոյի անվանի թանգարանը և դարձավ հայտնի ողջ Վրաստանում. ՆԱ կրակի տվեց իր 300 անգին կտավները

Գևորգ Ստեփանի Գրիգորյանի (Ջոտտո) (1897, նոյեմբերի 12 (նոյեմբերի 24), Թիֆլիս — 1976, նոյեմբերի 23, Երևան), ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1967)։

1916-1920 թթ. սովորել է Թիֆլիսի Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության նկարչության և քանդակագործության դպրոցում, որտեղ սովորել է Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի, Երվանդ Քոչարի, Լ. Գուդիաշվիլու հետ, դասատու՝ Եղիշե Թադևոսյան 1921 թվականին երիտասարդ դերասանների խմբի հետ, որոնց գլխավորում էր Սուրեն Խաչատրյանը (Արամ Խաչատրյանի եղբայրը), մեկնել է Մոսկվա՝ ուսանելու

1921-1923 թթ.` Մոսկվայի բարձրագույն գեղարվեստական արվեստանոցներում, անդամագրվել է նկարիչների «Հայարտուն» միությանը 1922 թվականին սկսել է նկարչության դասեր տալ աշխատանքային դպրոցներում 1948 թվականին սկսվում են մոռացության տարիները։ Հուսահատության և անելանելիության մեջ հայտնված նկարչի կողմից այրվում է 300 գեղանկարչական աշխատանք

1948-1957 թթ. հեռացվում է Վրաստանի նկարիչների միությունից 1962 թվականին տեղափոխվել է Երևան 1977 թվականին Երևանում հիմնադրվել է Գևորգ Գրիգորյանի (Ջիոտտո) արվեստանոց-թանգարանը Աշխատանքները գտնվում են Ջիոտտոյի թանգարան-արվեստանոցում, Ժամանակակից արվեստի թանգարան (Երևան), Հայաստանի ազգային պատկերասրահում, Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։

Գևորգ Գրիգորյանը ստեղծել է գունային և գծային ինքնատիպ կառուցվածքով դիմանկարներ, նատյուրմորտներ, բնանկարներ, որոնցում դրսևորվել է զուսպ գույներով խոր հույզեր արտահայտելու նրա գեղանկարչական հակումը։ Թիֆլիսի մշակութային առանձնահատուկ մթնոլորտը, հայ ժողովրդի անցյալը, ռուսական, վրացական, հայկական մշակույթի ականավոր գործիչները տեղ են գտել Գրիգորյանի փոքրաչափ գործերում։ Նրա կտավներն աչքի են ընկնում թիֆլիսահայ գեղանկարչական դպրոցին հատուկ զուսպ գեղեցկությամբ, կերպարային բազմազանությամբ։