«Ինքը շատ բարի, բայց սուր հումորով մարդ էր»․ «Առաջին սիրո երգը», «Սգավոր ձյունը» ֆիլմերի հեղինակը

Խորհրդային հայ կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ Յուրի Երզնկյանի նման տաղան դժվար, թե գտնվի։ Նա «Հայֆիլմ» կինոստուդիայի փայլուն դեմքերից էր։ Ռեժիսորական աշխատանքը սկսել է 1953 թվականից՝ նկարահանելով վավերագրական ֆիլմեր։ Երզնկյանի վերջին աշխատանքներից են «Հայկական որմնանկարներ», Ակսել Բակունցի «Միրհավը» պատմվածքի հիման վրա նկարահանված «Այս կանաչ-կարմիր աշխարհը» և «Սգավոր ձյունը» կինոնկարները։ Վերջինիս համար նա արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի։ Նրա ճանաչում գտած ֆիլմերից էր նաև «Առաջին սիրո երգը»:

Յուրի Երզնկյանի դուստրը հարցազրույցներից մեկում հոր մասին ասել է․ «Ինքը շատ բարի, բայց սուր հումորով մարդ էր: Նա միշտ իր կարծիքը հումորով էր արտահայտում: Սուրեն Հասմիկյանը միշտ ասում էր, որ եթե Յուրի Արամայիսովիչը ռեժիսոր չդառնար, կլիներ շատ լավ քննադատ, ինքը կարողանում էր հրաշալի վերլուծել և իր, և գործընկերների ֆիլմերը»:

Ի դեպ նշենք, որ «Առաջին սիրո երգը» ֆիլմը ստալինյան ժամանակների գաղափարական կինոյից հետո վերադարձ էր դեպի մարդը, դրա համար էլ ժողովուրդը սիրեց այն։