«Հիշում եմ մեր տանը Սահյանի ապուր ուտելը. ի՜նչ հաճույքով էր ուտում ու գովում մորս եփած ճաշերը». հուշեր սիրված գրողի կյանքից

Արթուրը կրտսեր որդին է Լավրենտ Սարգսյանի, ով Համո Սահյանի մտերիմներից էր, և պոետը մշտապես հյուընկալվել է նրա տանը` ամեն անգամ Սիսիան գնալիս: Պատմում է Արթուրը.

«Համո Սահյանի հետ մտերմությունից շատ բան է տպավորված իմ մեջ, բայց ամենից շատ հիշում եմ մեր տանը Սահյանի ապուր ուտելը. ի՜նչ հաճույքով էր ուտում ու գովում մորս եփած ճաշերը…

Սահյանը մեր տանը չէր հոգնում, հաճույք էր ստանում, բավականություն էր ստանում: Այդ մեծ տարիքում Սահյանը լավ ընկերություն, բարեկամություն էր անում հորս հետ: Հայրս կարողանում էր մարդկանց մեծարել, շրջապատել հոգատարությամբ, արվեստի, մշակույթի գործիչների ծննդյան օրերը շուքով կազմակերպել, հետները գնալ տեսարժան վայրեր, ամեն օրը տոնի վերածել:

hamo sahyan

Այսպես շատերի հետ, բայց Համո Սահյանի հետ նրա մտերմությունը վերաճել էր իսկական ջերմ բարեկամության: Մեր տանը այդ բարեկամության վկայություն` շատ լուսանկարներ, տեսագրություններ, ձայնագրություններ կան»:

Հովհաննես Պապիկյանի ֆեյսբուքյան էջից