Հենց այս անվանի ՀԱՅԻ գրած պիեսների հիման վրա են բեմադրվել «Տաքսի, տաքսի», «Իմ տունը քո տունը չէ», «Իրարանցում» և այլ սիրված ներկայացումները. ճանաչե՛ք մեր մեծանուն ՀԱՅԻՆ

Հայ դրամատուրգ Ժիրայր Հրայրի Անանյանը (Տեր-Անանյան) ծնվել է 1934 թվականի հուլիսի 14-ին ՀՀ Շամշադինի շրջանի Բերդ քաղաքում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում)։

Ավարտել է Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետը, որից հետո աշխատել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում` սկզբում որպես խմբագիր, ավագ խմբագիր, ապա` գրականության և արվեստի բաժնի վարիչ։

Նրա առաջին պիեսը` «Դիպլոմի համար», բեմադրվել է 1956թ. Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի ուսանողական բեմում։ Նրա գրած պիեսները բեմադրվել են գրեթե բոլոր հայկական թատրոններում` «Տաքսի,տաքսի» (1973թ.), «Անծանոթ ամուսիններ» (1979թ.), «Իմ տունը քո տունը չէ» (1982թ.), «Իրարանցում» (1983թ.), «Կարուսել» (1988թ.), «Սրբապատկեր» (1991թ.), «Թռչող ափսեից իջած մարդը» (1992թ.), «Ընդունելություն՝ երկուսից մինչև վեցը» (1994թ.), «Զգույշ, նա է» (1998թ.), «Կեսգիշերին» (1999թ.), «Տեր, մի թող մեզ անտեր» (2000թ.), «Բրավո» (2003թ.), «Մեր տան տերերը կամ ես չեմ ուզում դառնալ միլիոնատեր» (2003թ.) և այլն:

jirayr ananyan

Բեմադրություններ է ունեցել նաև Թբիլիսիում, Թեհրանում, Հալեպում, Բեյրութում, Նյու Յորքում և այլուր: Եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Արժանացել է «Վահագն» համահայկական մրցանակի` «Լույս քսանյոթի գիշերը» պիեսների ժողովածուների համար: Մահացել է 2004 թվականի ապրիլի 24-ին Երևանում: