«Մաուգլի» դարձած հայ փոքրիկները․ ի՞նչ դաժանություն էր տիրում Թուրքիայում

Ձեզ ենք ներկայացնում մի լուսնակար, որտեղ ամփոփված է 1915թ-ի մեր ողջ պատմությունը։ Լուսանկարում անապատից գտված փոքրիկ հայ տղա է: Նա, զրկված լինելով խնամքից և տարրական կենցաղային պայմաններից, շուրջ երկու տարի ապրել է մարդկանցից հեռու՝ սնվելով միայն խոտով և զանազան բույսերով:

Նրան գտնելու պահին երեխան լիովին վայրենացած է եղել, ինչն ակնհայտ է նրա հայացքից և կեցվածքից: Լուսանկարներն արվել են Հալեպում 1920-21 թթ. Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի աշխատակցուհի Հելեն Մարի Ջերարդի կողմից, ով հետագայում խնամել է այդ մանուկին:

Փոքրիկը մենակ լինելով՝ զրկված խնամքից ու ուշադրությունից նմանվել է հայտնի մուլտֆիլմի հերոս «Մաուգլիին»։ Ճիշտ է դժվար էր, բայց Հելենը կարողացել է փոքրիկին մարդկային աշխարհը հետ բերել, պահելով նրան իր սեփական երեխայի պես։

Հայոց ցեղասպանության տարիներին հազարավոր հայ մանուկներ որբացան՝ կորցնելով ծնողներին: Նրանցից ոմանք ապաստան գտան լքված անմարդաբնակ անտառներում, քարայրներում՝ մարդկանցից ու քաղաքակրթությունից հեռու: Անպաշտպան ու խնամազուրկ այս փոքրիկները, որոնց աչքի առաջ դաժանորեն սպանվել էին նրանց ծնողները, ապրելով կենդանիների հետ՝ ընդօրինակել էին նրանց վարքը ու խոսւափում էին մարդկանց հետ շփումից:

Նյութը վերցված է http://www.genocide-museum.am/ կայքից։