ԱԴՐԲԵՋԱՆԻ արվեստի վաստակավոր գործչ. ՀԱՅ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ում «Սաֆա» ՕՊԵՐԱՆ առաջին անգամ հնչել է ԲԱՔՎՈՒՄ

Կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ, դիրիժոր ԱՆՏՈՆ ՄԱՅԻԼՅԱՆ ծնվել է Թիֆլիսում: Ընդհանուր կրթությունն ստացել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, մասնագիտականը` Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում (1900-04թթ): Աշակերտել է Քրիստափոր Կարա-Մուրզային, Մակար Եկմալյանին, Նիկոլայ Կլենովսկուն:

Ղեկավարել է Բաքվի Հայարտան երաժշտական սեկցիան, կազմակերպել թատերական-երաժշտական ստուդիա, երգչախմբեր, համերգներ տվել Անդրկովկասի հայաշատ քաղաքներում: 1910-17թթ խմբագրել և հրատարակել է «Թատրոն և երաժշտություն» հանդեսը: Գրել է «Սաֆա» օպերան (1933թ., բեմադրվել է Բաքվում, Ախունդովի անվան օպերայի և բալետի թատրոնում, 1939թ.), երաժշտական կատակերգություններ, բալետներ, սիմֆոնիա, վոկալ-սիմֆոնիկ, կամերային-գործիքային երկեր, մանկական օպերաներ (այդ թվում` «Գյուլնազ տատի հեքիաթը», ըստ Ղ.Աղայանի, 1906թ., «Չարաճճի Միկիչը», ըստ Հ.Թումանյանի, 1925թ.), ռոմանսներ, երգեր, կատարել ժողովրդական երգերի մշակումներ և այլն:

Իր գործունեությամբ նպաստել է Անդրկովկասի ժողովուրդների բարեկամության ամրապընդմանը: 1930թ. արժանացել է Ադրբեջանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Բաքվում: