Մեծանուն ՀԱՅ պրոֆեսոր, ում աշխատանքները պահվում են Նոր Զելանդիայի և Լիբանանի ազգային թանգարաններում. ՆԱ կարողացել է վերակագնել բրոնզեդարյան մարդու դեմքը

Անդրանիկ Ջումշուդի Ճաղարյանը հայ հռչակավոր  վիրաբույժ և, մարդաբան է, Բժշկական գիտությունների դոկտոր (1957), պրոֆեսոր (1960), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ(1963)։

1938 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Սրտաբանության և սրտային վիրաբուժության ինստիտուտի կազմակերպիչներից է։ 1957-1960 թվականներին՝ նույն ինստիտուտի սրտային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, (1958 թվականին կատարել է սրտի արատի առաջին վիրահատությունը Հայաստանում), 1960-1982 թվականներին՝ ԵԲԻ վիրահատական վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի վարիչ։

Աշխատանքները վերաբերում են սրտի արատների վիրաբուժության, աորտայի բնածին նեղացման, սրտի պսակածն անոթների անբավարարության հարցերին։ Օժտված լինելով կերպարվեստագետի արտակարգ ձիրքով՝ նա ինքն է ստեղծել իր գրքերի բոլոր գունավոր ատլասները։ Մշակել է դեմքի պլաստիկ վերականգնման մեթոդ։ 1970 թվականին ՀԽՍՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին կից հիմնել է մարդաբանության լաբորատորիա, 1978 թվականին ՀԽՍՀ ազգագրության թանգարանում (Սարդարապատ)՝ բրոնզեդարյան մարդկանց գանգերի հիման վրա վերականգնված դիմաքանդակների պատկերասրահ։ Վերականգնել է Պետրոս Դուրյանի (1972), խուռիական (բրոնզեդարյան), ուրարտական և Շենգավիթում 6 հազար տարի առաջ ապրած բնիկների դեմքեր։ Այդ դիմաքանդակներից մի քանիսը դարձել են Նոր Զելանդիայի և Լիբանանի ազգային թանգարանների սեփականությունը։ ԱՄՆ-ի հայ մասնագետների միության անդամ (1967)։

Պարգևներ

  • Մեծ մրցանակ (Բրյուսել, 1958)
  • ԽՍՀՄ ԲԳԱ Ն. Բուրդենկոյի անվան մրցանակ (1961)