«Անտեսելով իր առողջական խնդիրները՝ միանգամից կամավորագրվեց ու մեկնեց Արցախ». ՄԵՐ ՀԵՐՈՍ Հրանտը լավագույն հրետանավորրներից էր

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ճանաչեք մեր լույսերից ևս մեկին, ով զոհեց կյանքը՝ հանուն մեր կյանքի. Հրանտ Գաստելլոյի Ջավադյան:

Հերոս Հրանտը ավագ լեյտենանտ էր: Ծնվել է 1996 թվականին Մարտունւ շրջանի Սպիտակաշեն գյուղում: Իր ժամկետային զինծառայությունը անցկացրել էր Մատաղիսում, մասնակից էր նաև Ապրիլյան Քառօրյա պատերազմին:

Բանակի սպան, անտեսելով իր առողջական խնդիրները, կամավորագրվել է ու մեկնել Արցախ՝ հենց 44-օրյայի առաջին օրերից: Կռվում էր որպես հրետենավոր, քաջի պես՝ պատասխանատվորեն կատարելով իր առջև դրված մարտական առաջադրանքները: Սակայն Մարտունու համար մղվող մարտերում զոհվում է նաև Հրանտը՝ հավերժ միանալով մեր անմահների գնդին:

Հրանտ Ջավադյանը հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: