«Վերջին օրերին Հադրութի մարտերը ավելի թեժ ու ծանր են դառնում: Ու անիծված պատերազմը ՆՐԱ կյանքն էլ չի խնայում». ՀԵՐՈՍ Կորյունը 23 տարեկան էր

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ճանաչեք մեր լույսերից ևս մեկին, ով զոհեց կյանքը՝ հանուն մեր կյանքի. Կորյուն Արմենի Հայրապետյան:

Մեր հերոս Կորյունը կրտսեր սերժանտ էր, հրամանատար: Ծնվել է 1997 թվականին Թաթարաստանի մայրաքաղաք Կազանում: Բայց հստակ որոշում է վերադառնալ հայրենիք ու այստեղ ծառայել: Ծառայում էր Ասկերանի շրջանի զորմասերից մեկում:

Բայց սկսվում է չարաբաստիկ 44-օրյան, որի թողած վերքերը էլ չէին սպանալու հայի սրտից: Հերոս Կորյունը հենց առաջին ժամերից կռիվ է տվել Հադրութում: Ու մինչև վերջ էլ այստեղ է մնացել: Վերջին օրերին Հադրութի մարտերը ավելի թեժ ու ծանր են դառնում: Ու անիծված պատերազմը Կորյունի կյանքն էլ չի խնայում: Նա ընկնում է հոկտեմբերի 12-ին:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: