Հայ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ կերտողներից մեկը, ում համբավն այնքան մեծ էր, որ շատերը հեռավոր երկրներից գալիս էին հենց այս ՀԱՅԻ մոտ սովորելու.

Հայ մտածող–գիտնական, օրենսդիր, առակագիր, հոգևորական, մանկավարժ, հասարակական գործիչ Մխիթար Գոշը ծնվել է Գանձակում: Մխիթար Գոշի առակներով 12–րդ դարի հայ գրականության մեջ մուտք է գործել ժողովրդական բանարվեստի տեսակը՝ առակը։

Մ. Գոշի իմաստության համբավն այնքան է հռչակվել, որ շատերը հեռավոր վայրերից եկել են աշակերտելու նրան։ Նա մեծ հեղինակություն է վայելել ոչ միայն մտավորականների, այլև ժամանակի քաղաքական ու պետական գործիչների շրջանում, եղել է Զաքարե Երկայնաբազուկի խոստովանահայրն ու խորհրդատուն։ Միջնադարում նրա մասին պատմվել են ավանդություններ, որոնց մեջ նա սրբացվել է։ Ամերիկյան հանրագիտարանը համարում է, որ Գոշը հայկական վերածնունդի հիմնական ներկայացուցիչներից մեկն է։ Բրիտանացի մտավորական Դեյվիդ Լենգը Գոշին համեմատում է հայտնի առակագիրներ Եզոպոսի և Լաֆոնտենի հետ։

Համարվում է ժամանակագրության հեղինակ։ Այս հիշատակության բնօրինակ տեքստը անվերնագիր է։ Ղևոնդ Ալիշանը XIX-XX դարերում այս աշախատությունն անվանել է Աղվանից երկրի իրադարձությունները XII դարում։ 1958 թվական առաջին անգամ հայտնի հայագետ Դոուսենը այն անվանել է Աղվանական ժամանակագրություն։ Աղվանքը Միջնադարում կրել է հայկական իշխանությունների ազդեցությունը։ Դոուսետը նաև նկարագրում է այդ պատմական աշխատությունը՝ իբրև հայկական պատմագրության աղբյուրներից մեկը։