ԻՐԱՆՈՒՄ «Նաղըշ բաշի»՝ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐԻ տիտղոսը հենց այս ՀԱՅԻՆՆ էր. ՇԱՀԸ միայն նրան էր վստահում. Գիտե՞ք, թե ով էր նա.

Հայ նկարիչ ՀԱԿՈԲ ՀՈՎՆԱԹԱՆՅԱՆԸ սովորել է հոր՝ Մկրտում Հովնաթանյանի մոտ, որի հետ նկարազարդել ու վերանորոգել է Թիֆլիսի եկեղեցիների (Սիոնի կաթողիկե, Սուրբ Նշան, Նորաշեն և այլն) ներքին հարդարանքը, ստեղծել է դիմանկարներ (Եփրեմ կաթողիկոսի դիմանկարը)։ 1841 թվականին Հովնաթանյանը Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի խորհրդին է ներկայացրել Կովկասի քաղաքացիական վարչության կառավարիչ Ե. Ա. Գոլովինի դիմանկարը և ստացել «Ոչ դասական նկարչի» կոչում։

Արժանացել է ոսկե մեդալի և 14-րդ դասի աստիճանավորի կոչման (1842)։ Եղել է հիմնականում դիմանկարիչ` զարգացրել է դիմանկարի Հովնաթանյան այն տեսակը, որը հիմնավորվել էր դեռևս պապի` Հովնաթան Հովնաթանյանի ժամանակ: Նրա պատվիրատուները Թիֆլիսի մոքալաքները (տոհմիկ քաղաքացիներ), գիմնազիստները, վաճառականները, աստիճանավորներն ու նրանց կանայք էին: Կտավները փոքրաչափ են:

1865թ-ից տեղափոխվել է Իրան, ապրել ու ստեղծագործել Թավրիզում, ապա` Թեհրանում: Եղել է շահի պալատական նկարիչը, կրել «Նաղըշ բաշի» (նկարիչների գլխավոր) տիտղոսը, արժանացել «Էլմի» (գիտություն) շքանշանի: Հովնաթանյանի աշխատանքների զգալի մասը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում, Վրաստանի արվեստի թանգարանում (Թբիլիսի), Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարանում (Մոսկվա) և բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։