Վայելե՛ք մեր գեղեցկուհի ՀԱՅՈՒՀՈՒ և ՀԱՅԱԶԳԻ տղայի կատարմամբ «Ով սիրուն, սիրուն» ստեղծագործությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Եվրատեսիլ 2022»-ի Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը և Էստոնիայի՝ հայազգի պատվիրակ Ստեֆան Հայրապետյանը եզրափակիչ փուլից առաջ միասին կատարել են «Ով սիրուն, սիրուն» ստեղծագործությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեսանյութը հրապարակել Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունն իր «Ինստագրամ»-ի էջում:

«Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլը տեղի ունեցավ մայիսի 14-ին: Եզրափակչում Ռոզա Լինն իր «Snap» երգով հանդես եկավ 8-րդ համարի ներքո և գրավեց 20-րդ հորիզոնականը: