«Երբ ես եկա Վան․․․ ուղղակի սարսափելի էր, ես տեսել եմ նրանց….մերկ մանուկներին»․ ռուս գթության թույր Քրիստինայի պատմությունը

Ձեզ ենք ներկայացնում Կովկասյան ճակատում ռուսական գթության քույր Քրիստինա Սեմինայի նոթերից։ Այս պատմությունը, որը Քրիստինայի շնորհիվ մեզ հայտնի դարձավ, տեղի է ունեցել Վանում 1915 թ-ին։

«Երբ ես եկա այստեղ /Վան/, բոլոր տներում հայերի դիակներ էին: Թուրքերը դաժան հաշվեհարդար էին տեսել նրանց նկատմամբ….Ոմանց գտան և սպանեցին, ոմանք էլ մահացան սովից և հիվանդություններից: Որոշներն այժմ թաքնվում են անտառներում և քարանձավներում: Նրանց մեջ շատ են վայրենացած երեխաները, որոնց ծնողներին սպանել են:

Օրերս իմ սանիտարները տեսել են մի այսպիսի երեխայի: Նրանք փորձել էին բռնել նրան, բայց՝ ապարդյուն: Նա ամբողջովին մերկ էր, և հենց նկատեց մարդկանց, գազանի պես այնպես թաքնվեց, որ նրան այդպես էլ չգտան: Տեղի պարետը հայ զինվորներից մի ջոկատ է հավաքել, որոնք մագլցում են լեռները և ամենուր փնտրում վայրենացած երեխաներին:

Ոմանց արդեն գտել են և հանձնել պարետին: Ես տեսել եմ նրանց….սարսափելի էր. ուռած փորերով՝ լոկ կաշի ու ոսկոր…ու այն աստիճանի վայրենացած, որ եթե ձեռքդ մեկնես՝ գազանի պես կծում են»:

Ահա սա էր Թուրքիայում տիրող դաժանության ամբողջ դրսևորումը։ Ինչպե՞ս կարելի էր երեխաների հետ այսպես վարվել։ Թողնելով նրանց որբ ու իրենց իսկ աչքի առաջ սպանելով հարազատներին, ամենաթանկ մարդկանց, ում նրանք սիրում են։ Նյութը վերցված է http://www.genocide-museum.am/ կայքից։