«Շատ պատահական էր թատերական ինստիտուտում իմ հայտնվելը, չնայած, որ պատահականույունների չեմ հավատում»․ Սամվել Թոփալյան

Թատրոնից մինչև գեղարվեստական ֆիլմեր, սերիալներից մինչև ֆիլմերի ձայնագրություններ, այս ամենը իր կյանքի անբաժան մասն է համարում բոլորիս կողմից հայտնի սիրված դերասան Սամվել Թոփալյանը: Նրա աշխատանքը, խաղացած դերերը թատրոնում և ֆիլմերում նրան արժանացրել են հեռուստադիտողի և հանդիսատեսի հարգանքին և սիրուն:

«Շատ պատահական էր թատերական ինստիտուտում իմ հայտնվելը, բայց դե, ինչպես ասում են, ինչ եղավ եղավ: Ցանկություն կամ տրամադրվածություն չկար դերասան դառնալու. պատահականության սկզբունքով եղավ, չնայած ես պատահականություններին չեմ հավատում»:

Դերասանի խոսքերով «Կյանք ու կռիվ» ֆիլմը, նրա համար մասնագիտական առումով շատ հետաքրքիր էտապ էր, քանի որ ավելի շատ աշխատել էր թատրոնում, քան ֆիլմերում։ Ֆիլմերում խաղացել էր շատ քիչ ու հիմնականում Մհեր Մկրտչյանի հետ: Սվետլանա Թորոսյանի հադվածօց։