ՀԱՅ խորհրդային կոմպոզիտոր, ով գրել է հայտնի ու սիրված «Շրթներկ համար 4» ֆիլմի երաժշտությունը. ճանաչեցի՞ք մեր վաստակավոր գործչին

Հայ խորհրդային կոմպոզիտոր Վաղարշակ Ահարոնի Կոտոյանը ծնվել է 1921 թվականի օգոստոսի 24-ին Թիֆլիսում:

Սովորել է տեղի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում, ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը, որից հետո ուսումը շարունակել է Մոսկվայի Հայ մշակույթի տան պետական կոնսերվատորիայում:

Երկու տարի եղել է Ա.Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրենը, ապա նաև՝ Հայաստանի մշակույթի նախարարության երաժշտական բաժնի վարչության ղեկավարը: 1969 թվականից ղեկավարել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան: Գրել է 9 օպերետ՝ «Փեսացուներ» (1954թ.), «Սիրո հովիտ» (1956թ.), «Ոսկե ապարանջան» (1958թ.) և այլն, որոնք նշանակալի տեղ են գրավում հայ օպերետային արվեստում:

vagharshak kotoyan

Հեղինակել է նաև 2 վոկալ-սիմֆոնիկ սյուիտ, դաշնամուրի 3 կոնցերտ, օրատորիա (Ե.Չարենցի խոսքերով), պարային սյուիտ սիմֆոնիկ նվագախմբի համար, ռոմանսներ, երգեր («Սավառնորդի սերը», «Լիրիկական», «Իմ Երեան», «Անծանոթ աղջկան» և այլն):

Գրել է «Շրթներկ համար 4» ֆիլմի երաժշտությունը: Արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է 1992 թվականի հունիսի 7-ին Երևանում: