Ի՞նչ ցավ ուներ սրտում ՄԵԾ ՎԱՐԴԱՊԵՏԸ, ո՞ւմ էր նա մեղադրում ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ կոծանման մեջ.

Ժամանակակիցներն ու հետագա սերունդը՝ օրենսդիր, առակագիր, հոգևորական, մանկավարժ, հասարակական գործիչ Մխիթար Գոշին մեծարել են «այր իմաստուն ու հեզ», «վարդապետական ուսմամբ հռչակեալ», «մեծ վարդապետ», «հռչակաւորն և մեծ իմաստուն գիտութեամբ» պատվանուններով։ Մեծագույն հայ մտածող–գիտնական, օրենսդիր, առակագիր, հոգևորական, մանկավարժ, հասարակական գործիչը մահացել է 1213 թվականին՝ Նոր Գետիկում (այժմ՝ Հայաստանի Գոշ գյուղում)։ Սելջուկ-թուրքերի արշավանքներից հետո հայ իշխանները, միավորելով իրենց ուժերը, կարողացել էին վերականգնել հայոց անկախ պետականությունը։

Զաքարե ամիրսպասալարը կապեր էր հաստատել Կիլիկիայի հայկական թագավորության հետ։ Վերահաստատելով հայոց անկախ պետականությունը՝ անհրաժեշտ էր օրենքների ժողովածու և այստեղ էր, որ հանդես եկավ Գոշը իր Դատաստանագրքով։ Սակայն, չվերականգնվեց հայոց անկախ թագավորությունը։ Հայոց իշխանական տները անկում ապրեցին մի կողմից սելջուկների, մյուս կողմից մոնղոլների արշավանքների ներքո։ Մովսես Խորենացու նման Մխիթար Գոշը մտահոգված էր երկրի ուժերի համախմբմամբ։

Այդ կապակցությամբ Գոշը, ներկայացնելով հյուսիսից արևելյան Հայաստանը 12-րդ դարի 60-70-ական թվականներին, միաժամանակ մեղադրում է հայ իշխաններին, որոնք չմիավորվեցին օրհասական պահերին, ինչպես նաև չվերականգնեցին հայոց անկախ թագավորությունը։ Այսպիսով, Մխիթար Գոշը հիմք դրեց մի ժառանգության, որը հետագայում տարածում էր ստանալու ամբողջ աշխարհում և հասնելու էր նրան, որ ճանաչվի և ներառվի հզոր երկրների օրենսդրական ժողովածուներում։ Մխիթար Գոշի մահվանից հետո իր կողմից հիմնված Նոր Գետիկի վանքը վերանվանվել է Գոշավանք (Գոշի վանք)։ Վանաձոր քաղաքում գործում է Մխիթար Գոշի անվան հայ-ռուսական միջազգային համալսարան։