Պետականամետ ԳՈՐԾԻՉ, ում սրտի միակ ցանկությունը ՀԱՅՐԵՆԻՔԻ վերամիավորումն էր.

Օրենսդիր, հոգևորական, հասարակական գործիչ Մխիթար Գոշի կողմից առաջ քաշված գաղափարները պետականության վերստեղծման մասին խիստ կարևոր էին։ Նույն ժամանակներում Կիլիկյան Հայաստանում գործունեություն էր ծավալում Տարսոնի եպիսկոպոս Ներսես Լամբրոնացին, ով ևս աչքի էր ընկնում նմանատիպ գաղափարներով։ Լամբրոնացին ևս ձգտում էր Կիլիկիայում հայկական թագավորություն ստեղծել, այսպիսով նա սերտորեն համագործակցում է Լևոն Բ Մեծի հետ, ով հետագայում բազմեց Կիլիկիայի հայկական թագավորության գահին։ Լամբրոնացին և Գոշը լավագույնս ներկայացնում էին պետականության վերստեղծման ուղիները։ Ի տարբերություն Լամբրոնացու՝ հայ և կաթոլիկ եկեղեցիների սերտ համագործակցության գաղափարների՝ Գոշը խոսում էր եկեղեցու և օրենքների գերակայության և անկախության մասին։

Գոշի Դատաստանագիրքը վկայում է այն մասին, որ նա կողմ էր անկախ պետության, որը հնարավորություն կտար հայկական գործոնի հզորացմանը։ Այս նպատակաով նա իրականացրեց որոշակի միջոցառումներ։ Լամբրոնացին իր նպատակների իրականացման համար նախաձեռնեց հայ և կաթոլիկ եկեղեցիների միավորման գործընթացը։ Ներսեսը նախաձեռնեց օրենքների ժողովածու, որի նպատակն էր հասնել հայ և լատին եկեղեցու միարարությանը։ Լամբրոնացու աշխատությունը հիմնականում նպատակաուղղված էր կրոնական խնդիրների կարգավորմանը։ Սրան հակառակ Գոշի աշխատանքի նպատակն էր հասնել այն բանին, որ Հայաստանում ստեղծվի հայկական անկախ թագավորություն, որը կունենա սեփական օրենքների ժողովածուն և այդպիսով կախված չի լինի արտաքին միջամտության վտանգից։

Սրան զուգահեռ Մխիթարը չի անտեսում արտաքին գործոնները, բայց շեշտը դնում է ներքին ուժերի համախմբանը և հզորացմանը մեկ ճշմարիտ գաղափարի շուրջ։ Ըստ Մխիթար Գոշի՝ պետք է միավորել բոլոր ներքին ուժերը։ Ավատատերերին պետք է ստիպել հեռու վանել իրենց ավատական ընչաքաղցությունը և ձգտել հզորացնել սեփական տիրույթները։ Գոշը իր աշխատանքում խոսում է մեկ ընդհանուր պետության ստեղծման անհրաժեշտության մասին։ Այս հանգամանքները հաշվի առնելով է, որ Մխիթարի այս ձեռնարկը համարվում է պահանջների բավարարման լավագույն մեխանիզմներից մեկը։ Դատաստանագիրքը փաստացի ապահովում է և՛ ներքին, և՛ վերին խավի պահանջները, որը կարևոր նշանակություն ունի ցանակացած իրավական համակարգում։