«Պատերազմը որ սկսվեց, մտածում էինք՝ ինչ անենք՝ ԱԹՍ-ներից պաշտպանվելու միջոց ունենանք». ահա, թե ինչպես են վերամշակված պլաստիկից զինվորի համար անհրաժեշտ իրեր պատրաստում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Թափոնը զենք է». վերամշակված պլաստիկից՝ զինվորի համար անհրաժեշտ իրեր

«Ես ինքս ռազմական ինժեներ եմ… երբ-որ պատերազմը սկսվեց, հասկացանք, որ մենք չունենք երկու տարի պատրաստվելու, մտածում էինք՝ ինչ անենք, էդ ԱԹՍ-ներից պաշտպանվելու միջոց ունենանք»,— ասել է «ՇԱՆԻ» ԻՏ գիտահետազոտական ՀԿ հիմնադիր տնօրեն Էրիկ Սարգսյանը:

Վերջին նորությունը անձրևից պաշտպանվելու թիկնոցն է, որը դառնում է և՛ պատգարակ, և՛ վրան: Իսկ հիմա փորձում են պլաստիկից սինտիպոն ստանալ, որով վրանի համար ձմեռային հաստ շերտ բարձ, վերմակ և ներքնակ կկարեն, հետագայում նաև վերարկուներ:

Թվում է՝ Հայաստանում աղբի կամ պլաստիկի խնդիր չկա, սակայն արտադրողներին օրական առնվազն մեկ տոննա պլաստիկ է պետք, որը նրանք չեն հացնում ինքնուրույն ձեռք բերել:

«Լիքը դատարկ մեքենաներ են գալիս մարզերից, կարան մտնեն դպրոցից մի երկու պարկ վերցնեն… եթե սա դարձավ համազգային, որ բոլորը լինեն իրազեկված, այդ դեպքում կլուծվի երկու խնդիր.

  • մենք իրականում կաջակցենք բանակին, ոչ թե մի քանի հատ կարտադրենք ու կփոխանցեք զինվորին ու վերջ, այլ արդեն մեծ ծավալների արտադրություն կսկսվի,
  • և այդ աղբի խնդիրը վերջիվերջո կլուծվի…»