«Հայրս իհարկե յուրահատուկ էր, նա իր ինքնատիպ քայլերն արել է կինոյում»․ Յուրա Երզնկյանի կյանքից հետաքրքիր մանրամասներ

«Իհարկե բոլորի հայրերն էլ յուրահատուկ են, բայց կարծում եմ, որ հայրս իրականում հետաքրքիր անձնավորություն է եղել՝ ուսանելով Ռուսաստանում և այստեղ, սովորելով Բորիս Բառնետի ու Սիմոնովի մոտ, նա իր ինքնուրույն ու ինքնատիպ քայլերն է արել կինոյում: Հիմնականում գրական գործեր է էկրանավորել»։

Յուր Երզնկյանի մասին է պատմել դուստրը։ Յուրին ականավոր քաղաքական գործիչ Արամայիս Երզնկյանի որդին էր, ով ստալինյան բռնությունների արդյունքում 1936թ բանտարկվել է, ու տասնչորսամյա Յուրան միայնակ է մեծացել, քանի որ մորը ևս կորցրել էր:

Իր ոչ հեշտ դպրոցական տարիներն անցկացրել է միայնության մեջ, հետագայում արդարացվել է հայրը, նրա անունով դպրոց է անվանակոչվել: Երբ Յուր Երզնկյանը փոքր էր, տանը հավաքվում էին Չարենցը, Թամանյանը և այլ հանճարներ: Ինքն այդ միջավայրում է մեծացել: Արամայիս Երզնկյանը նրա համար Փարիզից բերել էր լուսանկարչական սարք, և երբ 10-11 տարեկան էր, լուսանկարչությամբ էլ է զբաղվել։