«Այս ՀԱՅԻ մասին համար միայն մեկ բառ կա՝ «ապշեցուցիչ». ո՞վ է ֆրանսիական բարձրագույն պարգևին արժանացած ՀԱՅԸ, ով դարձավ 20-րդ դարի մեծագույն ՓԱՌՔԵՐԻՑ մեկը

«Էդգար Շահին. ահա մեր կերպարվեստի նորահայտ փառքերից։ Դիտեցեք նրա օֆորտները. մի օր «Պառավն» եք նախընտրելու, հաջորդ օրը՝ «Շատո Ռուժը», և այսպես շարունակ։ Այս ամենի համար միայն մեկ բառ կա՝ «ապշեցուցիչ»»։ - Շառլ Շենյոլ (Ֆրանսիացի արվեստաբան)
«Այն հարստությունը, որ պարգևում է մեզ Շահինը, պարտավորեցնում է ավելի գնահատել նրա տաղանդի հզորությունն ու հմայքը»։ - Մաքս Ռոժե (Ֆրանսիացի արվեստաբան)

Հայ նկարիչ, ֆրանսիական Պատվո լեգեոնի ասպետ և շքանշանակիր, Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ 1928 թ, Վենետիկի պատվավոր քաղաքացի Էդգար Պետրոսի Շահինը եղել է 20-րդ դարի Փառքերից մեկը: Ծնվել է Վիեննայում 1874 թվականին։ Սովորել է Վենետիկի Մուրադ-Ռափայելյան վարժարանում։ 1896 թվականին մեկնել է Փարիզ։ Հաճախել է Ժյուլիանի ակադեմիան Ժ. Պ. Լորանսի ու Բ. Կոստանի մոտ։

1896 թվականից «Մարդկային թշվառություն» ընդհանուր խորագիրը կրող գեղանկարչական աշխատանքներով՝ «Մուրացկանը», 1896, «Փողոցի մի անկյուն», 1897, «Շնչահեղձը», 1898, «Անապաստանը», 1899, «Փողոց Մոնմարտրում», մասնակցել է ցուցահանդեսների 1899 նկարիչն ստեղծագործել է փորագրության բնագավառում. առաջին իսկ գործերով արժանացել է ճանաչման։ 1900 թվականին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում Շահինը արժանացել է ոսկե մեդալի, ընտրվել Լոնդոնի գեղարվեստի թագավորական ընկերության, փորագրողների միության, Հռոմի իտալական գեղարվեստի ազգային ընկերության անդամ։

1901 թվականին մասնակցել է Վենետիկի բիենալեին 1903 թվականին Վենետիկի համաշխարհային ցուցահանդեսում Շահինի 20 փորագրություններն արժանացել են ոսկե Մեծ մրցանակի, ֆրանսիական կառավարությունը նրան շնորհել է Պատվո լեգեոնի ասպետի աստիճան և շքանշան 1905 թվականին, նաև հետագայում, Շահինը ճանապարհորդել է Իտալիայում, ստեղծել «Իտալական տպավորություններ» շարքը:

Գործերը պահվում են Փարիզի ազգային գրադարանում, Վենետիկի քաղաքային թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում (300-ից ավելի), Էրմիտաժում, Մոսկվայի Պուշկինի անվան կերպարվեստի և եվրոպական երկրների այլ թանգարաններում։ 1995 թվականին Ֆրանսիայի Ժիզյո քաղաքից (Նորմանդիա) ոչ հեռու, Սեն Միշելում, բացվել է Շահինի թանգարանը։ Շահինն արժանացել է Ոսկե մեդալի (1900 թ., Փարիզ) և Ոսկե մեծ մրցանակի (1903 թ., Վենետիկ), Ֆրանսիայի Պատվո լեգեոնի ասպետի աստիճանի և շքանշանի։