«Նահապետ, «Հին օրերի երգը», «Երջանկության մեխանիկա», «Մեր մանկության տանգոն»․ Այսօր անկրկնելի դերասան ԱՐՏՅՈՒՇԱ ԳՅՈԴԱԿՅԱՆԻ ծննդյան օրն է․

Դերասան ԱՐՏՅՈՒՇԱ ԳՅՈԴԱԿՅԱՆ ծնվել է Լենինականում (այժմ` Գյումրի): 1956թ-ից եղել է Լենինականի դրամատիկական թատրոնի (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան) դերասան:

Խաղացել է մի շարք ներկայացումներում` Րաֆֆու «Սամվել» (Սամվել), Լ.Միքայելյանի «Վարազդատ» (Փառնավազ), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Քաղաքապետ), Ֆ.Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» (Մարմելադով), Եվրիպիդեսի «Մեդեա» (Յասոն) և այլն: 

1974թ-ից նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, որոնցից են` «Համագյուղացիներ», «Նահապետ», «Արևիկ», «Հույսի աստղ», «Խոշոր շահում», «Հին օրերի երգը», «Հրդեհ», «Երջանկության մեխանիկա», «Մեր մանկության տանգոն», «Ընկեր Փանջունի» և այլն: 1989թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Գյումրիում: