Հայ ԱՐՔԱ, ով կարողացավ ստանալ վրաց ԹԱՄԱՐԱ թագուհու վստահությունը իր հիանալի ԴԻՎԱՆԱԳԵՏՈՒԹՅԱՆ շնորհիվ․ Տեսե՞ք, թե ում մասին է խոսքը․

Զաքարե Բ Մեծ Երկայնաբազուկհայոց թագավոր, պետական, ռազմական, դիվանագիտական գործիչ, հայ-վրացական բանակի առաջին հայ ամիրսպասալարի՝ Սարգիս Զաքարյանի-Երկայնաբազուկի որդին։ Կրել է Շահնշահ և Թագավոր Հայոց, Կեսարոս,  Ինքնակալ  տիտղոսները, որոնք ժառանգաբար կրում էին Բագրատունի միապետները։

Հոր՝ իշխան, Հայոց և Վրաց զորքերի ամիրսպասալար Սարգիս Զաքարյանի մահից մի քանի տարի անց՝ 1191 թվականին, վրաց թագուհու կողմից նշանակվել է Հայ-վրացական բանակի գլխավոր հրամանատար՝ ամիրսպասալար։ 1203 թվականին, Թամար թագուհուց ստացել է նաև Վրաստանի պետության մանդատորթուխուցեսի պաշտոնը (արքունի կնքապահ և թագուհու թիկնազորի պետ)՝ դառնալով վրաց Բագրատունիների պետության ազդեցիկ դեմք և փաստացի ղեկավարը։ Գլխավորելով վրաց-հայկական բանակը՝ եղբոր՝ Իվանե Զաքարյանի  հետ ավելի քան 20 տարի ազատագրական կռիվներ է մղել սելջուկյան ամիրությունների դեմ Հայաստանի կենտրոնական և հարավային շրջանները ազատագրելու համար։

Նրանց հաղթական պատերազմների շնորհիվ ազատագրված հայկական տարածքները՝ Արագածոտնը, Շիրակը, Այրարատը, Սյունիքը, Արցախը,  Կարսը, Բասենը և այլն, մտել են Զաքարյան իշխանապետության մեջ: 1199 թվականի՝ Անիի վերջնական ազատագրումից հետո, Հայաստանի դարավոր այս մայրաքաղաքը դարձել է ամրապնդված և հզոր Զաքարյան թագավորության կենտրոն։ Զարքարե Բ-ն մեծ հեղինակություն է ունեցել նաև Կիլիկիայի հայկական պետությունում։ Դավանաբանական հարցերի շուրջ բանակցություններ է վարել Լևոն Բ թագավորի հետ, նախաձեռնել ու հրավիրել Լոռու (1205 թվական) և Անիի (1207 թվական) եկեղեցական ժողովները։ Զաքարե Բ-ին այդ ձեռնարկումներում օգնել է նրա հոգևոր հայրը՝ օրենսդիր, առակագիր Մխիթար Գոշը։